HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ցավակցական ուղերձ է հղել Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի ընտանիքին:

Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանի մահվան մասին:

Տեր Գրիգորը վերաբացված Արցախի թեմի առաջին հոգեւորականներից էր, մարդ, ով անձնվիրաբար ծառայել է մեր ժողովրդին` իր գործունեությամբ մեծապես նպաստելով մեր երկրում հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման սուրբ գործին: Նրա անունն ու հիշատակը միշտ վառ կմնան սերունդների հիշողության մեջ: 

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter