HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնի ժամանած վարչապետը հայտարարեց Քաղցրաշենի ծրագրի չեղարկման մասին

Այսօր ժամը 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գառնիում հանդիպեց երեկվանից Գառնի-Երեւան ավտոճանապարհը փակած գառնեցիներին, որոնք պահանջում են չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի և Գեղարդալճի ծրագրերը:

Վարչապետը ժամանել էր բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ:

Գյուղացիները վարչապետին դարձյալ ներկայացրին այդ ծրագրերի բացասական սոցիալական եւ բնապահպանական հետեւանքները եւ պնդեցին իրենց առաջարկած այլընտրանքային տարբերակը՝ կառուցել արեւային էլեկտրակայան, եւ Ազատի ջրամբարից ջուրը մղելու համար օգտագործել այդ կայանի արտադրած էներգիան: Դա կլինի շատ ավելի շահավետ եւ էկոլոգիապես անվտանգ, քանի որ ոռոգման շրջանի ավարտից հետո արտադրվող հոսանքը կվճառվի եւ լրացուցիչ օգուտներ կբերի նախաձեռնողներին:

Վարչապետը հավաքվածներին նախ ասաց, թե տեղյակ չէ խնդրին, ինչի ի պատասխան՝ Գառնիի բնակիչներն ասացին, որ արդեն երկու տարի է՝ այս ծրագիրը քննարկվում է եւ իրենք բազմիցս ներկայացրել են իրենց առարկությունները: Դրանից հետ վարչապետը, շշուկով ինչ-որ մտքեր փոխանակելով իր հետ եկած կառավարության անդամների հետ, հայտնեց իրենց որոշման մասին, այն է՝ չեղյալ հայտարարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, դադարեցնել շինարարությունը եւ շինտեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից:

Գեղարդալճի ծրագրի առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցին լավ ծանոթ չէ, հետագայում կքննարկեն եւ որոշում կկայացնեն: Իսկ մինչ այդ բողոքի ակցիա անողներին կոչ արեց բացել ավտոճանապարհը:

Մեկնաբանություններ (5)

Gavarci
Կեցցեն Գառնեցիները իրենց վճռական դիրքի համար: Սակայն այդ դեպքում թույլ տվեք հարցնել բանից այդքան ,,անտեղյակ,, վարչապետին: 1. Արդյոք իրեն հարկավոր չէր նախապես տեղյակ լինելու խնդրին ու համայնքի կարծիքին մինչեւ գործ սկսելը? 2. Ովքեր էին վարչապետին սխալ տեղեկություններ մատուցողներն ու մոլորեցնողները (կամ նրան տեղեկություն չտվողները) որի պատճառով երկու տարի մարդիկ ծայրահեղ վրդովմունքի մեջ են: 3. Երբ պիտի դադարի տարրական ու անհեթեթ մանկական ստախոսությունը ամենաբարձրագույն մակարդակներում ?
Լուսիկ
Գառնեցիները ապացուցեցին,որ ապրում են ոչ թե ֆեոդալական դարաշրջանում, այլ XX1 դարում և որ ֆեոդալները ընդամենը չինովնիկներ են:
mahmouzian
this bimbo think people are stupid .disgrasfull liar .and he is the prime minister.
Gabe Korajian
Bravo! People of Garni, you are the champion. You have succeeded to stop these thrives from doing as they please with your country . You have made a good example for the rest of the country. The only way to deal with a bully is to fight back. Meaning, NEVER allow them to push, kick and arrest you. Speak up Armenia. Time is on your side. The corrupt government of Sargssyan will soon lose.
Նուբար Ասլանյան
Շնորհավորում եմ Գառնեցիներին վարչապետի դեմ տարած ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ առթիվ:Ասեմ՝ ապրիլի 6-ին մեր հյուրն էր Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը,որին բերեցինք Գառնի եւ ուզում էինք հետո տանել Գեղարդ՝ ցույց տալու պատմական Հայաստանի տեսարժան վայրերը: Ճանապարհը փակել էին տեղի բնակիչները իրենց արդար պահանջով:Այսօր կարդացի,որ ՀԱՂԹԵԼ ԵՆ:Կեցցեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter