HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին պատրաստվում է ամերիկյան հանդիպումներին

Երեկ ՀՖՖ-ն հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստների անունները, որոնք գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կողմից հրավեր են ստացել մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք մրցաշրջագայությանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին մայիսի 28-ին եւ հունիսի 2-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Գվատեմալայի եւ Սալվադորի հավաքականների հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում եւ կսկսվեն Երեւանի ժամանակով մայիսի 29-ի ու հունիսի 2-ի վաղ առավոտյան:

Վ. Սուքիասյանը հրավիրել է հետեւյալ 24 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  «Միկա»
Անատոլի Այվազով  «Փյունիկ»                      
Գոռ Մանուկյան  «Փյունիկ» 

Պաշտպաններ

Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Վարազդատ Հարոյան «Փյունիկ» 
Տարոն Ոսկանյան  «Փյունիկ» 
Կամո Հովհաննիսյան  «Փյունիկ» 
Լեւոն Հայրապետյան  «Փյունիկ» 
Սերգեյ Ավագիմյան  «Արարատ»
Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ»                             

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիզ «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Դավիթ Մանոյան  «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Տիգրան Բարսեղյան  «Գանձասար»                                 
Բենիկ Հովհաննիսյան  «Արարատ»                                 
Զավեն Բադոյան  «Բանանց»

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Գեղամ Ղադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
Վարդան Պողոսյան «Փյունիկ»

Ինչպես երեւում է, 24 հրավիրվածներից 9 լեգեոներներ են: Հայկական ակումբներից ամենամեծ պատվիրակությունն ունի «Փյունիկը»՝ 8 հոգի: 

Ինչպես տեղեկացրել է ՀՖՖ-ն, Մարկոսը թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիզը եւ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս Անջելեսում: 

Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը եւ Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին», մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը: 

Մեր ընտրանուց բացակայում են դարպասապահ Գեւորգ Կասպարովը եւ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որոնց մուտքը հավաքական անձամբ արգելել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, չնայած Վ. Սուքիասյանը նշել էր, որ ցանկություն ունի նրանց տեսնել թիմում: Պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հրաժարվել է հավաքականում ելույթներից, իսկ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն այս անգամ էլ հրավեր չի ստացել: Հնաբնակներից թիմից դուրս է մնացել նաեւ հենակետային Արթուր Եդիգարյանը:

Հիշեցնենք, որ առաջիկա մրցակիցներից Գվատեմալային մեր հավաքականը հանդիպել է նաեւ 2000 թ.: Այն ժամանակ կրկին Վ. Սուքիասյանի գլխավորությամբ թիմը 1-1 ավարտեց ընկերական խաղը: Մերոնցից աչքի ընկավ Գագիկ Մանուկյանը:

ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 110-րդ տեղում է: Գվատեմալան 89-րդն է, իսկ Սալվադորը՝ 97-րդը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter