HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած  ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Դարբինյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի  միկրոավտոբուսը  Գյումրի քաղաքի թիվ 9ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մեղատյա էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ  վարորդը և ևս  7 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար, նշանակվել են փորձաքննություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter