HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ. քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ

Մայիսի 23-ին՝ ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ: 

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ: 

ՀՀ ԱԻ նախարարությունը սպասարկում է բոլոր ահազանգերը: Իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության ներքո: 

ՀՀ ԱԻ նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա ժամերին մնալ շինությունների ներսում: Իրավիճակի վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter