HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքը երկու ջրատար մեքենա է նվիրաբերել Արցախի բանակին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանին, ով Ստեփանակերտում է ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքի նվիրատվությունը հանրապետության իշխանություններին փոխանցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի կառավարությունը, համայնքի միջոցներով ձեռքբերված ջրատար 2 մեքենաներն օգտագործվելու են թիկունքային ծառայության հետ կապված խնդիրները թեթևացնելու, մասնավորապես՝ խմելու ջուրը զինվորներին մատակարարելու համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրկուտսկ համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր իրենց ուժերի ներածին չափ աջակցություն են ցուցաբերում հայրենիքին: «Այս մեկուկես ամսվա ընթացքում ողջ հայությունն Արցախի կողքին էր, և ամեն տեսակի աջակցություն իր դերակատարումն է ունեցել դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Այս տեսանկյունից, օրինակելի է նաև Իրկուտսկի հայության աջակցությունը, մանավանդ որ համայնքը հաշվի է առել մեր կարիքներն ու առաջնահերթությունները»,- ասել է Ա. Հարությունյանը: Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը, շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշել է, որ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամ են շարունակելու իրենց աջակցությունը: Նրա խոսքով՝ հավաքագրված գումարի մի մասը նվիրաբերվել է նաև զոհված զինծառայողների ընտանիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter