HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ կազմակերպության ներկայացուցիչներին Արցախի խնդիրների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես այս օրերին Արցախ նրանց այցելությունը՝ նշելով, որ հարմար առիթ է առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար:

«Թեև պատերազմական գործողությունները տեղի են ունեցել կարճ ժամանակահատվածում և մի քանի տեղանքում, սակայն դրա թողած բացասական հետևանքները զգացվելու են երկար ժամանակ ու տարբեր ոլորտներում: Համոզված եմ, որ համայն հայությունը լծվելու է այդ հետևանքների վերացման և Արցախն էլ ավելի զարգացնելու գործին: Այդ տեսանկյունից ակնկալում ենք, որ ապրիլյան առաջին օրերից ձևավորված համազգային միասնությունը շարունակվելու է, և այդ հարցում մեծ է ձեր դերակատարությունը»,- ասել է վարչապետը:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ընդունելության և տարիներ ի վեր ձևավորված համագործակցության համար: Վ. Գրիգորյանը հայտնել է իրենց պատրաստակամությունն առաջացած հետևանքների վերացման գործում ջանք չխնայելու և ԱՄՆ-ում Արցախի հարցով լոբբիստական աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter