HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Մայիսի 23-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Վան Գրիգորյանին, Արփի Վարդանյանին և Աշոտ Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնագծում առկա իրադրությանն ու հավանական զարգացումներին, համագումարի հետագա գործունեությունը առավել հասցեական կազմակերպելուն առնչվող խնդիրներ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:

Համագումարի ներկայացուցիչները այցելել են նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս բնակավայրեր, ծանոթացել ապրիլի սկզբին ձեռնարկված հակառակորդի ռազմական ագրեսիայի հետևանքներին, շփվել բնակիչների և զինծառայողների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter