HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կասկածանքով 10 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ՝ պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող և վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով' պետությանը պատճառել են խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

ՀՔԾ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս. Ա.-ն:

Նշենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ևս 10 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանություններ (1)

Հայ ժող. ֆռիկ
Բարի մարդը դիմում է մլիցա ձաձյաին թե ,,էս ինչ մարդու ռուլին էն ինչ օրը ես եմ եղել, խաթր արա, տուգանքն իմ անունով գրի!,, Սա էլ իհարկե, չի ֆայմում ասի - ինչ ա եղել, իր անունով տար մուծի, կամ տուգանքի փողն իրեն տուր, պրծի գնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter