HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտ գործարանի» նախկին աշխատակցի բաց նամակը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

«Նաիրիտ գործարանի» նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Կարեն Հակոբյանի պատմությանը «Հետքն» արդեն անդրադարձել է: Հիշեցնենք՝ նա միակն է, որ առայսօր իր աշխատավարձը չի ստացել: «Նաիրիտ գործարանում» աշխատել է որպես գլխավոր մասնագետ (մեխանիկ) 2008-2014թթ., և 1,5 տարվա աշխատավարձի պարտք ունի: Թեև նրա օգտին ուժի մեջ մտած դատական վճիռ կա, որով  դատարանը «Նաիրիտ գործարանին» պարտավորեցրել է վճարել 12,5 մլն դրամ, սակայն գործարանի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համար օրինական ուժի մեջ մտած վճիռները հիմք չեն, որ փակեն Կարեն Հակոբյանի աշխատավարձի պարտքը: 

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Իմ ներկայացված մի շարք նամակներով ես բազմիցս խնդրել եմ Ձեր անձնական վերահսկողությունը՝ իմ իրավունքների խախտումը վերացնելու և դատարանի վճռով հաստատված ինձ հասանելիք մայր գումարը (հաստատվել է թիվ ԵՇԴ/4259/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով) վճարելու հարցում: Այնուամենայնիվ, իմ նամակները վերահասցեագրվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և ես հերթական անգամ անորոշ ժամկետով սպասելու առաջարկություն եմ ստացել: 

Եվ սա այն դեպքում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի 28.12.2015թ. թիվ 01/12:12/6279-15 որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների /անգործության/ արդյունքում խախտվել են իմ իրավունքները: ՄԻՊ-ը որոշել է առաջարկել  ՀՀ էներգետիկայի  և բնական պաշարնեի նախարարին հանձնարարել ձեռնարկել միջոցներ ՝ապահովելու Կ.Հակոբյանի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի կնքումը դատական ակտով սահմանված գումարի չափով: 

Որպես օրինապահ քաղաքացի ես պետությանը վճարել եմ հարկեր, իմ տղան ծառայել է ՀՀ զինված ուժերում, իմ ընտանիքն ամբողջությամբ տալիս է իր պարտքերը պետությանը: Ցանկալի կլիներ, որ դա փոխադարձ լինի: 

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու տիրապետելով՝

  • 01.08.2015թ. դրությամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին աշխատավարձի գծով բոլոր պարտքերի մարման վերաբերալ Ձեր՝ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ուղղված հանձնարարականին,
  • 2015թ. փետրվարին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե.Զախարյանի արած հայտարարությանն առ այն, որ նաիրիրտցիների նկատմամբ աշխատավարձի գծով պարտավորություններ չկան,
  • թիվ ԵՇԴ/4259/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած իմ հիմնական աշխատավարձի չափը արտացոլող դատարանի վճռին,
  • իմ քաղաքացիական իրավունքների խախտման վերաբերալ Մարդու իրավունքների պաշտպանի 28.12.2015թ. թիվ 01/12:12/6279-15 որոշմանը,

ինձ հասանելիք գումարների վճարումը ձգձգելու հետևանքով իմ ընտանիքը հայտնվում է անելանելի վիճակում: Ուսման վարձը չվճարելու պատճառով իմ 3 երեխաները զրկված են համալսարանում ուսման իրենց սահմանադրական իրավունքից, իսկ ես, որպես երկրորդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով հիվանդ, դատապարտված եմ իմ առողջական վիճակի կտրուկ վատթարացման: 

Ելնելով վերոգրյալից, կրկին դիմում եմ Ձեզ և խնդրում Ձեր աջակցությունը իմ խախտված իրավունքների վերականգման և տարիների աշխատանքով ձեռքբերված և ՀՀ իրավասո ւդատարանի վճռով հաստատված իմ աշխատավարձի պարտքը ստանալու հարցում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter