HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվավեր են ճանաչվել որոշ դեղատեսակներ

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու Վրացական Ավերսի-Ռացիոնալ ընկերության գրության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

1. Վրաստանի «Նեոստիմ, բետա-ֆենիլ- գամմա-ամինոկարագաթթվի հիդրոլքորիդ, դեղահատեր, 250մգ, բլիստերում (20/2x10/)»

2. «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ- 2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-3. 7, դեղահատեր, 300մգ, բլիստերում (20/2x10/)», «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ-2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-3.7, դեղահատեր, 500մգ, բլիստերում (20/2x10/)»:

Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Շվեյցարական Նովարտիս Ֆարմա Սերվիսեզ ընկերության ուկրաինական ներկայացուցչության» գրությունները' ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Լամիզիլ, տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ), դեղահատեր, 250մգ, բլիստերում (14)» (արտադրող, Նովարտիս Ֆարմասյուտիկալս ՄԹ ՍՊԸ, Վիմբլեհուրստ Ռոադ, Հորշամ, Վեսթ Սուսեքս, ՌՀ12 5ԱԲ, Միացյալ Թագավորություն, գրանցման հավաստագրի իրավատեր' Նովարտիս Ֆարմա ԱԳ, Լիխտշտրասե 35, 4056 Բազել, Շվեյցարիա) դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է Գերմանիայի «Նովարտիս Ֆարմա Պրոդուկտիոնս ԳմբՀ /Օեֆլինգեր շտրասե 44, 79664 Վեհր/Բադեն/» դեղագործական ընկերության արտադրության, Լամիզիլ, տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ), դեղահատեր, 250մգ, բլիստերում (14) դեղը, որն անխափան ներմուծվում է երկիր և առկա է դեղատներում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն' դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter