HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցում է բազմազգ համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Համաժողովի մեկնարկը տրվել է մայիսի 25-ին եւ շարունակվելու է նաեւ մայիսի 26-ին: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: 

Համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի և այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպումների օրակարգում եղել է գործընկեր պետությունների հետ երկկողմ պաշտպանական համագործակցության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter