HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ամուր փոխգործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում:

Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ունեցավ Ֆրանսիան՝ Վիեննայում համաձայնությունների կայացման հարցում:

Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter