HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են Բունդեսթագի փոխնախագահի հետ

Մայիսի 25-ին ՍԻՆՈՓՍԻՍ-Արմենիա ընկերության գրասենյակում ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խորացման և ընդլայնման հարցերը ՏՀՏ ոլորտում:

Տիկին Բուլմանին հետաքրքրել են Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման ուղղությունները, Միության համագործակցությունը ՏՀՏ ընկերությունների հետ, նորաստեղծ (star-up) ընկերությունների նկատմամբ քաղաքականությունը Հայաստանում, կիբեռանվտանգության վիճակը և զարգացումները, հայ-գերմանական համագործակցության մակարդակը ընդհանրապես և ՏՀՏ ոլորտում մասնավորապես և այլ հարցեր։

Ի պատասխան տիկին Էդելգարդ Բուլմանի հարցադրումների, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշել է. «Հայ-գերմանական հարաբերությունները ՏՀՏ բնագավառում ունեն խորացման և ինչ ոչ տեղ նաև վերանայման կարիք, ինչը բխում է երկու երկրների, և առավելապես Հայաստանի շահերից։ ՏՀՏ ոլորտում կա երկու երկրների համագործակցության խորացման մեծ ներուժ»:

Նշվել է, որ ՏՀՏ գործատուների միության անդամ հանդիսացող Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները միասին փորձում են կոորդինացնել ոլորտին առընչվող օրենսդրական, իրավական, կրթական հարցերը։ Միության առջև դրված կարևորագույն խնդիրներից է հանդիսանում կադրերի պատրաստումը։

Այդ խնդրի լուծման ուղղությամբ Միությունը հանդիսանում է մի շարք նախաձեռնությունների հեղինակ, ինչպիսք են Հաայստանում երրորդ սերնդի առաջատար տեխնոլոգիաների համալսարանի հիմնումը, ավագ դպրոցներում ՏՀՏ մասնագիտությունների դասավանդման պիլոտային ծրագրի իրականացումը և այլն։

Նշվել է կրթության և մասնավորապես hամալսարանական կրթության բնագավառում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության կարևորությունը։

Անդրադարձ է եղել նաև Միության կողմից աշնանը Հայաստանում կազմակերպվելիք Կիբեռանվտանգության միջազգային կոնֆերանսին և այդ միջոցառմանը գերմանական և եվրոպական փորձագետների մասնակցության կարևորությանը:  

Կողմերը պայմանավորվել են ուղղել իրենց ջանքերը հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ աշխատել ՏՀՏ բնագավառում հայ-գերմանական համագործակցության հեռանկարային ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Մեկնաբանություններ (1)

Arsen
All crooks of Armenian IT in one photo ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter