HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը նվազել է

Այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանի ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 47%՝ գտնվելով թույլատրելի մակարդակում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։

Վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում: Դրա հաշվարկում Ավտոապահովագրողների բյուրոն հաշվի է առնում նաև այլ ցուցանիշներ։ Համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է թույլատրելի մակարդակում, եթե այն չի գերազանցում 75-78%-ը։

Անցած ամսվա համեմատ ապրիլին վնասաբերության ցուցանիշը նվազել է 2%-ով։ Նախորդ տարեվերջի՝ դեկտեմբերի վերջի համեմատ նշված ցուցանիշը 6%-ով է նվազել։ Իսկ  մեկ տարվա համեմատությամբ՝ 2015 թվականի ապրիլի համեմատ, վնասաբերության ցուցանիշը 4%-ով է նվազել։

Երբ ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշը հատում է 78%-ի սահմանը, դա նշանակում  է, որ ապահովագրական ընկերություններն ավելի շատ միջոցներ են ուղղել հատուցմանը, քան հավաքագրել են ԱՊՊԱ պայմանագրերի կնքման արդյունքում։ Օրինակ՝ 2013 թվականին ընկերությունների մեծ մասը տարին վնասով փակեց։ Այդ տարի վնասաբերության ցուցանիշը հատեց 85%-ի սահմանը, բայց տարվա վերջում հասավ 77%-ի։

Իսկ այս տարվա ապրիլին վնասաբերության ցուցանիշի գրանցված նվազումը և թույլատրելի մակարդակում գտնվելը նշանակում է, որ համակարգն աշխատում է առանց վնասների՝ ավելի շատ միջոցներ է հավաքագրում, քան ուղղում հատուցմանը։ Բյուրոյից հայտնում են, որ հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2,8 մլրդ դրամ։ Միայն ապրիլին կարգավորված դիմումների քանակը կազմել է 3173 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ։ Հատուցման միջին չափը ապրիլ ամսվա դրությամբ կազմել է մոտ 211 հազ. ՀՀ դրամ:

Հայաստանի ապահովագրական շուկայում ընկերությունների զբաղեցրած դիրքին անդրադարձել ենք ավելի վաղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter