HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամը փոքր-ինչ արժևորվել է ապրիլին

Այս տարվա ապրիլին ՀՀ դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 481,27 դրամ, իսկ հունվար-ապրիլ կտրվածքով՝ 486,82 դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) շտապ հավաքագրված տվյալները։

Մարտի և տարեսկզբի համեմատ դրամը փոքր-ինչ արժևորվել է, իսկ  2015-ի ապրիլի համեմատ՝ արժեզրկվել։

Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում ներկայացված է  ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ տարեկան կտրվածքով։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ընթացքում արժութային շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամը հիմնականում կայուն է եղել։ Տարվա միջին փոխարժեքը կազմել է 477,92 ՀՀ դրամ՝ 2014-ի  415,92 դրամի դիմաց։

Մայիսի 25-ի տվյալներով, ըստ ՀՀ կենտրոնական բանկի, 1  ԱՄՆ դոլարն արժե 477,78 ՀՀ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter