HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղցրաշենի և հարևան գյուղերի բնակիչները պահանջում են մթերված խաղողի գումարը

Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին Քաղցրաշեն եւ հարեւան գյուղերի խաղողագործներին էին։ Նրանք պահանջում էին իրենց մթերված խաղողի վճարները։ Ժամեր շարունակ վարչապետին սպասելով՝ այդպես էլ հանդիպում տեղի չունեցավ։ Գյուղացիներին մոտեցավ միայն գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ հավաստիացնելով, որ վաղը, ժամը 11:00-ին գումարը կվճարվի:

Մթերող «Վինար» ընկերության տնօրենի որդին՝ Դավիթ Գալստյանը, ժամանեց եւ գյուղացիներին հավաստիացրեց, որ սպասում են նոտարի հաստատմանը, որպեսզի կարողանան ստանալ 100 մլն վարկ եւ փոխանցեն գյուղացիներին։ Սակայն գյուղացիները, չվստահելով ընկերությանը, Գալստյանի հետ միասին գնացին բանկ, որտեղ չկարողացան տեղեկություն ստանալ 100 մլն վարկի առկայության մասին՝ բանկի աշխատողի բացակայության պատճառով։

Գյուղացիները համոզված են, որ կրկին իրենց խաբում են, եւ եթե վճարեն այդ գումարը, ապա մասնակի են վճարելու, քանի որ 100 մլն դրամից 50 մլն-ը այդ ընկերությունը պարտք է։ Գյուղացիներից շատերը ասում են, որ այս նույն պատմությունները իրենք վաղուց են լսում եւ խաբվելու ցանկություն այլեւս չունեն։

Այլ ելք չգտնելով՝ գյուղացիները այժմ շարժվում են նախագահի նստավայր։

Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter