HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրչիկի հետ

Մայիսի 26-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:

ՊՆ մամուլի նծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը և, ՊԲ հրամանատարի հավաստմամբ, նաև ԼՂՀ պաշտպանության բանակը, անվերապահորեն սատարում են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը, դրանց իրականացման մոնիտորինգի առաքելության ընդլայնմանը, առաջնագծում և պետական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter