HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է դուստրը. նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1940 թ. ծնված Ատալիա Վարդանյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածանքով ձերբակալվել է տուժողի դուստրը, և նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն։


Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, 47-ամյա կինը Արմավիրի մարզի իրենց տան ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, կացնով հարվածել է մոր` Ա.Վարդանյանի գլխին։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ա.Վարդանյանը դիմադրություն է ցույց տվել և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձ կատարելու կասկածանքով 47-ամյա կինը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ կասկածյալը հաշվառված է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ։ Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:
Հանցագործության գործիք հանդիսացող գործիք կացինն առգրավվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter