HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեգործական նախաձեռնություն՝ Արցախի պաշտպանական կարիքների համար

Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները , Արցախի պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը՝ պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր:

Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

Այնուհետև միացյալ հանձնախմբի անդամներն այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, տրամադրել դեղորայք և բուժսարքավորումներ, շփվել վիրավոր և առողջական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների հետ: Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել բուժանձնակազմին ապրիլյան իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս պատրաստ են հանդես գալու նման նախաձեռնություններով:

Միացյալ հանձնախմբի անդամները նույն առաքելությամբ այցելել են նաև բանակային առաջնագիծ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter