HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին զանգը Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցում

Թիվ 5 ավագ դպրոցի 42 շրջանավարտներից 41-ն այսօր հրաժեշտ տվեց դպրոցին: Նրանցից 20-ը սովորել է դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում, 21 աշակերտ ավարտում է հումանիտար հոսքը: Ավագ դպրոցի բնագիտական հոսքի դասղեկ Օֆելյա Ղումաշյանի ասելով՝ դպրոցում առաջին հերթին փորձել են դաստիարակել հանրապետության արժանի քաղաքացիներ:

«Հետքին» իրենց դպրոցական անմոռաց հիշողությունների մասին պատմեցին շրջանավարտները. «Նախ՝ դպրոցում ունեցել եմ շատ խելացի ուսուցիչներ: Իմ ամենալավ հիշողությունները կապված են նրանց հետ: Այստեղ ինձ սովորեցրել են, որ ամենամեծ արժեքը մարդն է: Սովորել եմ նաև՝ ինչպես պետք է սիրել հայրենիքը»,- ասաց շրջանավարտ Տարոն Աբրահամյանը:

Արթուր Մաթևոսյանի ամենագեղեցիկ հիշողությունները կապված են դպրոցի դիմակահանդեսների հետ. «Ինձ հետ դպրոցից մեծ զգացումքներ եմ տանում: Ես 12 տարի դպրոց եմ եկել, բայց միայն այս վերջին օրերին հասկացա դպրոցի կարևորությունն իմ կյանքում»,- ասաց Արթուրը: Շրջանավարտ Թագուհի Փարեմուզյանի համար դպրոցից ամենալավ հիշողությունը լինելու է իր և դասընկերների ընկերասիրությունը: «Մենք դասարանով մի ընտանիք էինք դարձել: Այդ հուշերն եմ տանելու ինձ հետ:  Ինձ համար մեր դպրոցը իմ գիտելիքների դարբնոցն է մնալու»,-ասաց Թագուհին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter