HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 25-րդ նիստը

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտել են հիմնադրամի 2015թ. գործունեության մասին տեսաֆիլմը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը:

Օրակարգի հաջորդ հարցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին, զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ Նախագահի զեկույցից հետո, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն գործադիր վարչության կողմից: Խորհուրդը միաձայն հաստատել է «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին զեկուցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter