HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարկային կազմակերպությունների գործերը լավ են

2015 թվականի ընթացքում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները (ՎԿ) ապահովել են ակտիվների, պարտավորությունների և ընդհանուր կապիտալի զգալի աճ: Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2015 թվականի Ֆինանսական կայունության մասին հաշվետվության տվյալները։

ՎԿ-ները, հիշեցնենք, ՀՀ ֆինանսական համակարգի երկրորդ խոշոր հատվածն են, որոնց ակտիվները, նախորդ տարվա տվյալներով, կազմել են ֆինանսական համակարգի ակտիվների 8%-ը: Համակարգում առյուծի բաժինը բանկերինն է։

Նախորդ տարի ՎԿ-ների ընդհանուր կապիտալի աճի տեմպը 5,9 տոկոսային կետով գերազանցել է ընդհանուր ակտիվների աճի տեմպը, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշն ավելացել է 2,1 տոկոսային կետով և կազմել 42, 8%: 

Իսկ շահույթը՝ հաշվարկված ՖՀՄՍ-ի համաձայն, կազմել է 10,2 մլրդ դրամ։ Ընդ որում, տարվա ընթացքում շահույթով են աշխատել 24, իսկ վնասով՝ 8 վարկային կազմակերպություններ: Նախորդ տարվա համեմատ՝ ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները նվազել են 0,5 և 1,8 տոկոսային կետով՝ կազմելով համապատասխանաբար 3,6% և 10,3%:

Աղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկ

Այսպիսով, 2015-ին ՎԿ-ների ակտիվներն աճել են 14,7%-ով, պարտավորությունները՝ 10,6%-ով, կապիտալը 20,6%-ով, իսկ զուտ շահույթը՝ 4,8%-ով։

Չաշխատող վարկերի կշիռն աճել է

2015 թվականին վարկային պորտֆելում չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն աճել է 0,4 տոկոսային կետով և կազմել 6,6%: Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է սպառողական, գյուղատնտեսության և առևտրի վարկերում՝ համապատասխանաբար 18%, 11,1% և 10,2%:

Իսկ ինչ վերաբերում է վարկային պորտֆելի ծավալներին, ապա՝ ավելի վաղ ներկայացրել ենք, թե ՎԿ-ների, և թե բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներն՝ ըստ տնտեսության ճյուղերի։ Իսկ ԿԲ-ի ներկայացրած նոր հաշվետվության մեջ առկա ցուցանիշները հնարավորություն են տալիս ավելի պատկերավոր հասկանալ, թե 2013 թվականից սկսած ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել ՎԿ-ների վարկային պորտֆելը։

ԿԲ-ն շեշտում է, որ ըստ տարբեր սթրես-սցենարների` վարկային կազմակերպությունները լիովին ունակ են կլանելու հնարավոր վնասները:

Հիշեցնենք, որ ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter