HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ մարմնամարզիկները 4 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած մարմնամարազության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչներում Հայաստանի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան:

Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հռչակվեց այս տարվա Եվրոպայի չեմպիոն: Հայ մարզիկը հավաքեց 15.366 միավոր: 

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15.633 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Օղակների վարժությունում հաղթող է ճանաչվել հույն Պետրունիաս Էլեֆտերիոսը (15.866):

Մեր թիմից Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Հենացատկի վարժությունում Դավթյանը, հավաքելով 15.316 միավոր, դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցեց Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը: 

Օղակների վարժության երիտասարդների պայքարում Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն էլ, հավաքելով 14,300 միավոր, դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն է:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: 

Լուսանկարում՝ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter