HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Սալվադոր հանդիպումը կայանալու է

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Սալվադոր հանդիպումը կայանալու է։ Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն: 

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գնտվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։

ՀՖՖ-ն նաև նշել է, որ Հայաստան-Գվատեմալա խաղում, որն ավարտեց Հայաստանի հավաքականի հաղթանակով 7։1 հաշվով, գրանցվեց միանգամից մի քանի նոր ռեկորդ հայկական ֆուտբոլի համար։  

Նախ, Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։ 

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ մրցավեճում։

Ռեկորդներից զատ եղան նաև հետաքրքիր այլ իրադարձություններ։ Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Գեղամ Ղադիմյանը և Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց հետո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter