HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Սերոբյան. «Մեդալների քանակն ինձ համար անսպասելի էր»

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Եվրոպայի առաջնության արդյունքներից, գնահատել մարզիկների գրանցած արդյունքները:

-Պարոն Սերոբյան, արդյո՞ք սպասում էիք մեդալների նման առատություն:

-Ինձ համար շատ անսպասելի էին այս մեդալները: Այո, մենք պատրաստվում ենք ամեն մրցաշարի լավագույնս ներակայանալ, բայց մեդալների այս քանակը իրոք անսպասելի էր: Հաճելի անակնկալ էր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունում Եվրոպայի չեմպիոն ունենք:

-Ի՞նչ կասեք տղաների կատարած աշխատանքի մասին:

-Արթուր Դավթյանը կատարեց իր բարդ ցատկը, որը պատրաստում ենք օլիմպիական խաղերի համար: Նա շատ լավ կատարեց այն: Կարող եմ ասել, որ նա ևս արժանի էր ոսկե մեդալի: Հարություն Մերդինյանը նույնպես իր բարդ վարժությունը կատարեց, բայց ոչ այնքան լավ: Օլիմպիական խաղերի ժամանակ մենք նման կերպ ներկայանալու իրավունք չունենք: Աշխատելու և հղկելու տեղ կա: Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը ներկայացան իրենց ուժերի առավելագույնով:

-Մարմնամարզության թիմը կուռ թիմի տպավորություն է թողնում, կարելի է ասել, որ սա թիմային աշխատանքի արդյունք է:

-Այո, իհարկե: Անպայման ցանկանում եմ նշել, որ այս մեդալները թիմային աշխատանքի արդյունք են: Ցանկանում եմ անուն առ անուն նշել՝ Սոս Սարգսյան, Հայկ Նազարյան, Արտյոմ Ավետյան և Կարեն Բաղդասարյան: Սա ընկերական մթնոլորտում աշխատելու արդյունքն է: Կարևորն այն է, որ հավաքականի տղաներն էլ ընկերներ են, այսպես ասած՝ մեկը մյուսով են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter