HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ ոսկի, մեկ արծաթ՝ Վլադիվոստոկից

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում մայիսի 28-29-ին անցկացվեց Յուրի Պոտապովի հուշամրցաշարը, որը սամբոյի աշխարհի գավաթի փուլերից է: Թվով 16-րդ միջազգային մրցաշարին մասնակցել է ավելի քան 150 մարզիկ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Վրաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Հարավային Կորեայից, Հայաստանից:

Մեր մարզիկներից երկուսը հասան հաջողության. ստեփանակերտցի Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշայինների մրցապայքարում լավագույնն էր, ում պատվին էլ հնչեց ՀՀ օրհներգը, ծածանվեց հայոց եռագույնը:

Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter