HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կաշառք են ստացել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ինքը մինչև 2015թ. հունիսը պատիժ է կրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պարզել է, որ նշված հիմնարկում պատիժ են կրել առողջ դատապարտյալներ, ովքեր իրենց որպես հիվանդ ձևակերպելու և այդ հիմքով պատժի կրումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շարունակել թույլատրելու ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող նշված քրեակատարողական հիմնարկի բժիշկներին տվել են, իսկ վերջիններս այդ ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանցից անձամբ յուրաքանչյուր ամիս ստացել են նախապես պայմանավորված չափի կաշառք:

Միաժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկները, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իրականում հիվանդ ու անվճարունակ դատապարտյալներին որպես առողջ ձևակերպելու արդյունքում վերջիններս առանց բուժվելու հետ են ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ:

Պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ և 312-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter