HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը` Հետքի հրապարակման վերաբերյալ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանել է այսօր «Հետքում» հրապարակված «Ինչպես առողջացնել տնտեսական մրցակցության միջավայրը. մասնագետներից՝ ՏՄՊՊՀ- ին» հոդվածը: Այն ներկայացնում ենք ստորև.  

«Ձեր կողմից հրապարակված «Ինչպես առողջացնել տնտեսական մրցակցության միջավայրը. մասնագետներից՝ ՏՄՊՊՀ- ին» հոդվածում նշել եք, որ  ՀՀ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները չեն մասնակցել «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային և սահմանադրաիրավական վերլուծություն» թեմայով  քննարկմանը։

Թե ինչու՝ նշեմ հետևյալը.

«Հանձնաժողովը տնտեսվարողների նախաձեռնությամբ և  ֆինանսավորմամբ կազմակերպվող  միջոցառումներին որպես կանոն չի մասնակցում: Այս դեպքում՝ առավել ևս, քանի որ  խոսքը վերաբերվում է«Հայկական ծրագրեր» ՍՊ ընկերությանը, որի գործը՝  մրցակցային օրենսդրության խախտման փաստերի առնչությամբ  այս պահին   գտնվում է  Հանձնաժողովի վարույթում: Միջոցառմանը մասնակցելու հրավերն էլ ստացել ենք Հանձնաժողովում ընկերության շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակի կողմից: Հանձնաժողովը բազմակի անգամ ավելի լավ է տիրապետում մրցակցության պաշտպանության ոլորտում առկա իրավիճակին, խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան, կարող են բացահայտել ինչպես Դուք եք իրավացիորեն նշում Ձեր հոդվածում՝  «Հայկական Ծրագրեր» ՍՊ ընկերության պատվերով կատարված ուսումնասիրությունները»»,- ասվում է պարզաբանման մեջ:

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
«Հայկական ծրագրեր»-ը խնդիր ունեցել են և ըստ այդմ էլ հետազոտություն են պատվիրել, և դա իրենց իրավունքն է. խնդիր չունենային՝ հետազոտություն չէին պատվիրի: Իսկ հարկատուների գրպանից սնվող պետական կառույցի պարտավորությունը այդ հետազոտությանը պատասխանելն է, և ոչ թե նման պատասխան տալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter