HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավրորա» մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է

Այսօր տրվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորա» մրցանակը  փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016 թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երեւանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւեւ նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, որն հաղթահարել է  մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։ Մրցանակի չափանիշների նկարագրությունը կարելի է գտնել այստեղ։

«Ինչպես «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ես նույնպես ականատես եմ եղել սարսափելի վայրագությունների, որ մարդիկ ընդունակ են միմյանց հանդեպ իրագործել»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Էլի Վիզելը: «Դա բերել է խորը երախտագիտության զգացման այն մարդկանց հանդեպ, որոնք ռիսկի են ենթարկում սեփական կյանքը՝ հանուն իրենց նման մեկին օգնելու: Ահա այսպիսի մարդկանց ենք մեծարում «Ավրորա» մրցանակով»։

Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձավ Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել եւ խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։

«Ավրորա մրցանակն ասես մխիթարություն լիներ իմ եւԲուրունդիի ամբողջ ժողովրդի համար,- ասել է Բարանկիցեն,- հաջողությունը քո ունեցածը չէ, այլ՝ քո ով լինելը։ Իմ առաքելությունը դարձել է բոլորին հույս տալը՝ հաջողության, կարեկցանքիեւ սիրո հույս։ Ես այնքան երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին՝ պարգեւած հնարավորության համար, շնորհակալ եմ իմ կողմից մրցանակի առաջադրված երեք կազմակերպություններին, եւ, իհարկե, Բուրունդիի ժողովրդին»։

Մարգարիտ Բարանկիցենեւ 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթինան, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար ՍայիդաՂուլամՖաթիմանեւ Կենտրոնաաֆրիկյան հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի քահանա Հայր ԲերնարդԿինվին, բացառիկ անձնազոհ մարդիկ են, որոնք իրենց մարդասիրությամբ փոխում են աշխարհը։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանիեւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։ «Ավրորա» մրցանակը երախտագիտության ավանդը փոխանցում է ապագային՝ շարունակելով նվիրատվության շղթան:

«Անցյալ տարի առաջադրումներ կատարելու կոչն օգնեց ճանաչելու մարդասիրության ասպարեզի բազմաթիվ հերոսների,- ասել է մրցանակի համահիմնադիրեւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը,- մենք մեծ սպասումով կրկին կոչ ենք անում աշխարհին առաջադրել նոր հավակնորդների, ինչի ընթացքում հույս ունենք աշխարհին պատմել եւ ճանաչման արժանացնել անձնազոհության եւ հույսի ավելի մեծ թվով ոգեշնչող պատմություններ»։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երեւանում։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter