HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն առաջարկում է ֆիզիկական անձանց չզրկել միակ բնակարանից և դարձնել անօթևան

ՀՀ կառավարությունն այսօր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու համար երաշխիքներ են ստեղծվում:

Գործող կարգավորման պայմաններում պարտապանի, որոշակի արժեքի սահմաններում, միակ բնակարանը չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում, ինչի արդյունքում պարտապան ֆիզիկական անձը իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է մնալ անօթևան:

Նախագծով առաջարկվում է լրացնել այն դրույթը, որ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:

Եթե միակ բնակարանն իրացվի կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին: Նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթները չեն տարածվի այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները:

Կառավարությունն այս նախագծով ակնկալում է բացառել այն դեպքերը, երբ պարտապան ֆիզիկական անձն իր ողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում զրկվում է նվազագույն պայմաններին համապատասխանող բնակարան ունենալու հնարավորությունից:

Իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ անձի միակ բնակարանի հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում  նրան հնարավոր չլինի տրամադրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմի չափով գումարը:

Նշված երկու նախագծերի ընդունումից հետո կառավարություն կներկայացվի օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին վարչապետի որոշման նախագիծը, որով կնախատեսվի «Միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումար հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման ժամկետը:

Մեկնաբանություններ (2)

Արա
փաստորեն, ալիմենտ չվճարելու դեպքում, միակ բնկարանը կբռնագանձվի՞ ու մարդը կմնա առանց բնակարանի՞...
Վաչե
ԱՄՆ օրենսդրությամբ եթե վարկը տրված է առանց գրավի, վարկառուի անվճարունակության դեպքում վարկատուն չունի որևե լծակ գումարը հետ ստանալու համար։ Նույնիսկ դատարանի վճիռի առկայության դեպքում էլ վարկառուն չի վճարում՝ պատճառաբանելով, որ գումար չունի, կվճարի երբ որ ունենա։ Իսկ տան առգրավման մասին խոսք լինել չի կարող, թեգուղ գումարը գերազանցի տան արժեքը, քանի որ տան մեջ ապրում են նաև այլ մարդիք, որոնք որևէ առնչություն չունեն տվյալ պարտքի հետ։ Նրանց իրավունքների խախտումը անհամեմատ թանկ կնստի խախտել ցանկացողների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter