HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը երեք պահանջ է ներկայացրել

Հնարավոր չէ ստրկացնել այն ազգին, որը բաղկացած է Աստծո կողմից տրված իրավունքների ճանաչումն ու գնահատումը սերտած քաջատեղյակ մարդկանցից: Բռնակալության սկիզբը տգիտության գոտում է:

Բենջամին Ֆրանկլին

Մեր ազգային-քաղաքական խավի գերակշիռ մեծամասնության լիակատար անպատասխանատվությունը ստիպեց ինձ գնալ քաղաքական բողոքի ծայրահեղ միջոցի' հացադուլի:

Հարկ չկա որեւէ մեկին բացատրել մեր ազգի այսօրվա վիճակի ամբողջ ողբերգությունը: Դա հիմնավորապես հայտնի է եւ բուն քաղաքական դասակարգին, եւ համայն ազգին: Ես' որպես քաղաքացի եւ հրապարակային գործիչ, այլեւս չեմ կարող ու չեմ հաշտվելու այսպիսի վիճակի հետ: Քաղաքական իմ գործընկերների հանդեպ հարգանքի կանխավարկածից ելնելով, ես իմ բողոքը սկսեցի միայն ու միայն ժողովրդի' արդեն հանրահայտ Պահանջի առաջադրմամբ' խնայելու համար նրանց ինքնասիրությունը եւ հույս տածելով, որ խիղճ կոչվածն անդառնալիորեն չի լքել այդ մարդկանց:

«Ազատության ծոմի» ողջ ժամանակաընթացքում ես, ի վերջո, համոզվեցի, որ մեր «ընտրանու» մի պատկառելի հատված ոչ խիղճ ունի, ոչ առողջ դատողություն: Այդ մարդիկ հանգիստ անցնում են կողքով եւ անտարբեր նայում բոլոր այն դժվարություններին, որոնցում ապրում է մեր ժողովուրդը: Նրանք անկեղծորեն համարում են, որ կարելի է տարիներով չարաշահել ժողովրդի վստահությունը, փորձարկել նրա համբերությունը, քամահրել իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Մի խոսքով' մշտապես պղտորել սեփական բարեկեցության ակունքը:

Իմ ահազանգը հնչեցնելու պահից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ իրենց զորակցությունը հայտնեցին ինձ: Այսօր ես իրավունք ունեմ խոսելու նաեւ նրանցից շատերի անունից: Քաղաքական անդաստանի իմ հարգարժան գործընկերներ' կառավարող կոալիցիա, ՀՀ գործող նախագահ, իշխող եւ ընդդիմացող դասակարգեր, դուք ցանկանում էիք իմանալ իմ քաղաքական առաջնահերթ պահանջները' ահա դրանք.

Առաջին' ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով' Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից:

Երկրորդ' ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո~վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են:

Երրորդ' ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում' մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման:

Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ճանապարհին' ահա սրանք են քաղաքական իմ պահանջները: Ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին, քաղաքական բոլոր գործընկերներին' անվերապահորեն պաշտպանել դրանք:

Ես կոչ եմ անում նաեւ բոլոր նրանց, ովքեր ցայսօր իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանում օտար տերություններից կախյալ ավտորիտար, պլուտոկրատիկ եւ կոռուպցիոն իշխանակարգի դեմ իմ բողոքին' սատար կանգնել պարզ ու շիտակ այս պահանջներին:

Թանկագին հայրենակիցներ, մեր պետության ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս: Եկել է ժամը, երբ ազգը պետք է իր համար կարեւոր ընտրություն կատարի. ապրել առաջվա պես կամ վերափոխել իրեն վիճակված այսօրը:

Արդարությունը մեր զենքն է, հայաստանակենտրոն փոփոխությունների կամքը' հաջողության գրավականը:

Իսկ մնացյալի մասին' արդեն միասին եւ հավասարը հավասարի սկզբունքով, կխոսենք մեր հրավիրելիք բաց ժողովի ընթացքում, որը կկայանա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, առաջիկա մայիսի 21-ի ուղիղ կեսօրին: Կհանդիպենք:

25 ապրիլի 2011թ.

Երեւան

Մեկնաբանություններ (7)

Valod
I wish one percent of our Armenian politicians had the decency that Raffi Hovanessian has been displaying throughout this last few years. Our uncivilized politicians are still hungry for power and desire to showoff what they have not had over the last few decades. Corruption is so integrated into the fabric of their being, they should be brought in front of the international crime tribunal to be charged with the crime that the are committing against our fellow Armenian citizens. A concerned citizen
Hay_Axchik
Varaz Syuni in Amsterdam, Ctrl-y sexmac paheq ev Mknik-ov Scrolle depi durs pttecreq u kmecana ambpxj Ejy. Poqracnelu hamar el Scroly depi cez pttecreq. Losavantsi, liovin hamamit em cer gracin... Isk qaxaqaciakan paterazm menq chenq uzum, menq musulmanakan azg chenq vor kesin korust tanq.,... mer 1 hogin 1000 musulmana,,, dra hamar el 1 hogu el chenq karox korcnel... menq petqa ogtagorcenq en mijocnere inch iranq chunen, da mer xelqna... ujov kam krvov kam zneqov dimenq kvnasvenq,.. xelqov dimenq khaxtenq....
Chello
Varaz, Might I suggest eyeglasses or that you increase the text size on your computer screen - everything gets bigger. By the way, oftentimes you seem to prefer writing in CAPITAL LETERS, as if you need to stress an important point or something. Please spare the rest of us your need to IMPRESS. Your CAPITAL LETTERS are also a strain on the eyes!
ANGELA
Ajo petq e hasnel dran pajqarelov es havatum em da e miak elq@ , bajz irakanutyun@ kayanum e nranum vor ays bolor@ petq e katarvi erkri nersum ev da kochvum e qaraqaziakan paterasm , dareri patmutyun unezor jorovurd@ darzel e mi qani hastaviz anasunneri xaraliq ,irenz mtazelov sovaz iravunqner@ votnaharvaz mard@ chi karor iren ev ir iravunqner@ pashtpanel ,.inch@ skisb uni da el nuyn devov vachjan kunena.
Սասիւն
Պրն. Րաֆֆի բան չասացիր... Քո ասածները աշխատող մարդքանց համար հաց ու պանիր չիլինի:Աստծու խոսքով մարդ չես պահի: Յիսուսին խաչեցին քանզի նա ռադիքալ մտածող էր: Երբ նա ասած. Քո երկու շապիկներից մեկը տուր նրան, որ չունի, Ֆեոդալնեը և հարստահարողները հասկացան, որ նա խոսում է խոռը դասակարգային պաքարի մասին և նրան խաչեցին: Սովորեք քանի դեռ ժամանակ կա...
Losavantsi
Ռաֆֆին պանթեոնում շեֆի հետ «ծածուկ» զրուցելուց հետո որոշեց ետ չմնալ ու մի երեք պահանջ էլ իր կողմից ներկայացնել: Ամոթ չլինի հարցնելը,թե այդ պահանջները ու՞մ են ուղղվում,ո՞վ է տերը,որքան կարելի է «թիթիզություն» անել և Հայաստանը Շվեյցարիայի հետ շփոթել: Վերջապես, ժամանակն է հասկանալու,թե որոնք են ժողովրդի անվստահության և անտարբերության բուն պատճառները: Դա դուք էք, բոլորդ միասին,ամբողջ ձեր թիմով,երբ քսան տարի առաջ հիմքը դրեցիք այս դժողքի և մղձավանջի,հեռացեք քաղաքական դաշտից ԿԱՄԱՎՈՐ՝ձեռք-ձեռքի տված,մաքրեք օդը,զիջեք ասպարեզը ՉՈԳՏԱԳՈՐԾՎԱԾՆԵՐԻՆ,հակառակ դեպքում ժողովուրդը ՔՇԵԼՈՒ Է բոլորիդ «բիրիքով» և շատ շուտով...
Հայկական գաղտնի Բանակ
Կամ Մահ,Կամ Ազատւթյւն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter