Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայկ Խանումյանը կոտրվածքներ է ստացել. նրան արդեն պալատ են տեղափոխել



Առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Արցախի Ազգային ժողովի դիմաց 8 հոգով հարձակվել և Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին մեքենայի մեջ են նստեցրել զինվորական հագուստով անձինք: Այս մասին «Հետքին» պատմեց «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Նրա տեղեկություններով՝  7 մեքենայով Հայկին տարել են Խնածախ գյուղի ուղղությամբ, 20 հոգով ծեծել, այնուհետև տաքսիով ուղարկել են Ստեփանակերտ:

Տիգրան Գրիգորյանն այս պահին հիվանդանոցում է: Հայկ Խանումյանին տեսել է, երբ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ: Ասում է՝ գիտակցությունը տեղն է եղել: Հայկ Խանումյանը մի քանի կոտրվածքներ ունի՝ այտոսկրի, քթի, կողոսկրերի և երկու ողերի:

«Պետք է նշեմ, որ այդ մարդիկ զինվորական համազգեստով են եղել, իսկ մեքենաներից որոշները պետական համարանիշներ ունեին, որոշներն՝ ընդհանրապես առանց համարանիշների էին,- պատմեց Տիգրան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ այս ամենը կապված է իրենց կուսակցության վերջին օրերի գործունեության և քաղաքական պրոցեսների հետ: «Այդ մարդիկ չեն էլ թաքցրել: Որոշ տեղեկություններ կան, որ ստիպել են ինչ-որ թուղթ ստորագրի, այսինքն՝ ստիպել են, որ ասի՝ երեկվա հավաքն ու մեր երթը դեպի նախագահական, իբրև Հայկը դրա համար փող է ստացել ինչ-որ մեկի կողմից, որպեսզի կազմակերպվի: Այսինքն՝ պարզ է, որ կապված է երեկվա իրադարձությունների հետ»,- պատմեց Տիգրան Գրիգորյան:

Այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն, «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամի կարծիքով, Բակո Սահակյանն է, որովհետև վերջինս երկրի Սահմանադրության երաշխավորն է. «Ազգային ժողովի պատգամավորին Ազգային ժողովի դեմը, նույնիսկ լրագրողների ներկայությամբ ծեծում են, դա արդեն նշանակում է, որ պետություն չէ, այլ չգիտեմ ինչ կազմավորում է: Իշխանություն չունենք, այլ ավազակների խմբավորում ունենք, որ սեփական քաղաքացիներին, սեփական պատգամավորներին միայն ահաբեկում են, ծեծի ենթարկելով փորձում են ահաբեկել ողջ բնակչությանը»:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Berge Jololian21:30 - 6 հունիսի, 2016
In the eyes of the International community, this type of behavior puts Artsakh at the same level as Azerbaijan. This is the second time that this sort of beating takes place. A sure rapid way to lose sympathy for Artsakh self determination argument seeking independence.
2. Jay05:46 - 7 հունիսի, 2016
Did Khanoumtan pay for the taxi ride back to Stepanakert or the attackers did? Just curious.
3. ԱՆԳ ԱՌԵՔ! ՈւՇՔԻ ԵԿԵՔ! 10:16 - 7 հունիսի, 2016
Ծեծողներին անմիջապես պետք է պատժել! Ցույց ու միտինգները դադարեցնել՝ պատերազմական վիճակ է! Ս. Բաբայանին պետք է ընդգրկել ռազմական խորհրդի մեջ ու կոնկրետ գործ տալ՝ եթե կամենում է: Եթե ոչ, ապա պահանջել որ ելույթները դադարեցնի:
4. Qam11:30 - 7 հունիսի, 2016
Planned to go Artcakh but NO, will not help totalitar regime to reproduct hisself!
5. Վեհարի11:33 - 7 հունիսի, 2016
Եթե Հայաստան պետության մի գավառը հանդիսացող Արցախը վեր են ածում չգիտեմ ինչ ավազակային կազմավորման ապա տվյալ պարագայում կառավարությանը և օրենքների երաշխավորը պարտավոր են անհապաղ հրաժարական տալ: Այս ավազակները ամեն ինչ անում են, որպեսզի Հայկական պետությունը թուլացնեն և վաճառեն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ