HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստներն ապրիլին նվազել են, պետական պարտքը՝ աճել

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմել են մոտ 1,568 մլրդ ԱՄՆ դոլար։ Մարտ ամսի համեմատ այս ցուցանիշը նվազել է 58,2 մլն դոլարով կամ 3,6%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները։ Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները պահուստներում ապրիլին կազմել են մոտ 1,554 մլրդ դոլար։

Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։ Միջազգային պահուստների գլխավոր նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,252 մլրդ դոլար։ Դրա մոտ 85%-ն արտաքին պարտքն է, 15%-ը՝ ներքին պարտքը։ Մարտի համեմատ պետական պարտքն աճել է 1%-ով։ Ընդ որում՝ արտաքին պարտքն ավելացել է 1,2%-ով, իսկ ներքին պարտքը՝ 0,3%-ով։ 

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ ՀՀ ԿԲ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter