HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. այս անգամ` վիսկիի պատճառով

Մի քանի տարի է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, այլ ոգելից խմիչքներից բացի, նաև վիսկիի արտադրությամբ են զբաղվում: Սամվել Աեքսանյանը օղիների հայտնի ապրանքանիշերը կեղծելու և սեփական «Երևան» Սիթի  սուպերմարկետի ցանցում վաճառելու պատճառով արդեն հայտնվել է դատարանում: Այժմ հերթը վիսկիին է հասել: «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվում են «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրած վիսկիներ, որոնք ապրանքային տեսքով նման են հայտնի վիսկի արտադրողների արտադրանքին:

Մայիսի 11-ին Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան, ընդդեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան դատարանին խնդրում է պատգամավորի ընտանիքի ընկերություններին արգելել զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել կեղծ արտադրանքը հանել շրջանառությունից և ոչնչացնել, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները:

Նշենք, որ այժմ էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ»  և «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունների հայցի քննությունն ընդդեմ «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների: Երկու ընկերություններն էլ պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել ապրանքային նշանը:

Մեկնաբանություններ (1)

cenzor
Եթե պահանջում են միայն իրենց ապրանքային նշանը չօգտագործել, ուրեմն շատ բարի մարդիկ են, քանի որ վնասի փոխհատուցման հարց չեն դնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter