HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը պարզաբանում է

«Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամն արձագանքել է «Համահայկական բնապահպանական ճակատ» հայտարարությանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սույն թվականի մայիսի 21-ին «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը, ի պատասխան մայիսի 18-ին «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան» վերտառությամբ հոդվածի, հայտարարություն էր տարածել, որով հերքել էր վերոհիշյալ հոդվածում տեղ գտած ապատեղեկատվությունը: Սակայն հունիսի 10-ին «Համահայկական բնապահպանական ճակատ»-ը կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որում կրկին նշված է նախորդ հոդվածում տեղ գտած ապատեղեկատվությունը` այն տարբերությամբ, որ եթե առաջին հոդվածում մեզ էր վերագրվում «500-600 հեկտար հողատարածք և տնկված 10.000 ծառ», ապա երկրորդ հոդվածում արդեն խոսվում է 244 հա մակերեսով հողատարածքների մասին: Հոդվածի կապակցությամբ ներկայացնում ենք սույն պարզաբանումը` համարելով, որ այս ամենը վատ և թերի տեղեկատվության արդյունք է:

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության առաջին հոդվածի հրապարակման օրից արդեն իսկ ամիսներ առաջ` 2015թ. դեկտեմբերին, չեղյալ է համարվել Գառնի և Հացավան համայնքներում եղած հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման վկայականները, այնուհետև` նաև Լանջազատ համայնքում եղած հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման վկայականը, որոնց իսկությունը կարող եք ճշտել վերոհիշյալ համայնքների ղեկավարներից:

«Համահայկական բնապահպանական ճակատ»-ին որոշ պետական կառույցների կողմից տրամադրված փաստաթղթերը, ցավոք սրտի, պարունակում են հին տվյալներ, և զարմանալի է` ինչու դրանք չեն թարմացվել: Կրկին հայտարարում ենք, որ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը, Գառնու գյուղապետարանը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր Գառնի համայնքի տարածքում գտնվող 1 (մեկ) հա հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որը դառնալու է հանգստի անվճար վայր բոլորի համար (տարածքը հայտնի է «Ուռու գոտի» անունով):

Այս պահին այդ տարածքը մաքրվում և բարեկարգվում է «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից:

Հետագայում ապատեղեկատվություն կամ ոչ լիարժեք տեղեկություններ տարածելուց խուսափելու նպատակով` «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը հայտարարում է, որ բաց է համագործակցության առումով ցանկացած անհատի կամ կազմակերպության համար (Էլեկտրոնային փոստ` [email protected]): 

Մեկնաբանություններ (1)

ՀԲՃ
Բա որ տարածք չունեն վարձակալած կամ սեփականության իրավունքով՝ ի՞նչ են պահպանում և ինչո՞ւ չեղյալ չի համարվել բնապահպանության նախարարության հետ կնքած պայմանագիրը։ Իսկ նորատունկ այգիների տարածքներն ու՞մ տարածքում են գտնվում և ում են պատկանում, կամ ո՞վ է վարձակալել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter