HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինու արտադրական և արտահանման ծավալները նվազել են

Դիանա Ղազարյան

Հայաստանում խաղողի արտադրման ծավալներն տարեցտարի աճում են։ Խաղողի պահանջարկը հիմնականում բավարարում են երկու մարզեր՝ Արագածոտն ու Արարատը։ 2015-ին, ի համեմատ վերջին չորս տարիների, գրանցվել է խաղողի  արտադրության ամենաբարձր ցուցանիշը՝ 311 հզ․ տոննա։

Գաղտնիք չէ, որ խաղողի արտադրության զգալի հատվածը հատկացվում է գինեգործությանը։ Հատկապես իրացման շուկա չունենալու պատճառով՝գյուղացիներն իրենք էլ տնային պայմաններում գինի են պատրաստում։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ վերջին երկու տարիներին կրճատվել է գինու արտադրության ծավալները, չնայած այն փաստին, որ խաղողի արտադրությունը զգալիորեն աճել է։

Untitled chart
Create column charts

Վերջին վեց տարիներին գինու արտադրության ծավալները կայուն չեն և չեն գերազանցում 7 մլն․ լիտրի ցուցանիշը։ Վերջին տարիների գինու արտադրման ծավալների նվազումը կարելի է կապել նաև ռուբլու արժեզրկման, ԵՏՄ անդամակցության հետ, որտեղ, բացի Ռուսաստանի Դաշնությունից, այլ երկրներ հետ ապրանքափոխանակությունը այդքան էլ մեծ չէ։  

Գինու արտահանման ծավալները տարեցտարի նվազում են․

Համաձայն մաքսային ծառայության հրապարակած տվյալների՝ ի համեմատ վերջին երեք տարիների, 2015-ին գրանցվել է գինու արտահանման ամենացածր ցուցանիշը։

Untitled infographic
Create line charts

Փորձագետները սա պայմանավորում են Հայաստանի գինու ամենամեծ սպառման շուկայում՝ Ռուսաստանում, առկա ճգնաժամով և ռուբլու արժեզրկումով։ Գինի արտադրող և արտահանող ընկերություններից շատերի համար ռուբլու ներկայիս արժեքով գնումներ կատարելն այդքան էլ եկամտաբեր չէ։ Նման պարագայում, ընկերությունները արտադրանքը չեն կարողանում արտահանել, արդյունքում՝ տուժում են  նաև խաղողագործները՝ մթերված խաղողի դիմաց վճարում չստանալով։ Այժմ նման իրավիճակում են Քաղցրաշենի խաղողագործները, որոնցից շատերը մինչ մայիս ամսվա վերջ չնչին գումար էին ստացել՝ պատճառաբանվելով, որ գինու գործարանը ռուբլու արժեզրկման պատճառով չի կարողացել գինին արտահանել։

Պարզաբանում է մասնագետը

«Հայ գինեգործների միություն» ՀԿ-ի նախագահ Ավագ Հարությունյանը գինու արտադրման և արտահանման ծավալների կրճատման գլխավոր պատճառ է համարում ռուսական ռուբլու արժեզրկումը․ այդ արժեզրկումը գինեգործներին «թույլ չի տալիս» գինի արտահանել, ստեղծել է ճգնաժամային իրավիճակ նաև ԵՏՄ այլ երկրներում և գինեգործների համար այնտեղ արտահանումը ևս եկամտաբեր չէ։ Նա աում է, որ խնդիրը կկարգավորվի, երբ  ռուբլին վերադառնա նախկին արժեքին, իսկ եթե մնա ներկայիս արժեքին, ապա գինեգործները պետք է պարտադրված անցնեն շատ էժան գինիների արտադրմանը։  

Սակայն ընդգծում է՝ ռուսական շուկան երկար ժամանակ տնտեսական բարելավման  հնարավորություն չի ունենա, և այժմ միակ լուծումը այլ շուկաներում աշխատելն է, քանի որ այլ երկրներում ևս հայկական գինին պահանջարկ ունի։

Անդրադառնալով խաղողագործների կրած վնասներին՝ Հարությունյանը նշում է՝ այս գործընթացում առաջինն ու ամենաշատը հենց խաղողագործներն են  տուժում։ Սակայն պետությունը իրավական մեխանիզմներ չունի, որպեսզի խաղողագործներին պաշտպանի նման ֆորստ-մաժորային  իրավիճակներից։

Միության նախագահը գինու արտահանման ծավալների կրճատումը չի կապում   ԵՏՄ անդմակացության հետ, քանի որ մինչ այդ անդամակցությունը, գինու արտահանման 80-92%-ը արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն  և անդամակցությունից հետո ևս ռուսական շուկան մնացել է գինու արտահանման ամենամեծ սպառողը։ Փաստում՝ եթե մինչ այդ անդամակցությունը, արտահանման 5-10%-ը եղել է եվրոպական երկրներ, ապա այժմ էլ նույն ցուցանիշներով արտահանումը կատարվում է և  ԵՏՄ մտնել-չմտնելը արգելք չի եղել Եվրոմիության շուկաներում աշխատելու համար։  

Հարությունյանը մտավախություն ունի, որ այս տարի որոշակիորեն կկրճատվեն գինու արտադրական ծավալները՝ հաշվի առնելով գինու կուտակված պաշարները, սակայն արտահանման գործընթացում որոշակի դրական միտումներ նկատում է․ «Նախորդ տարվա դեկտեմբերից մենք ունենք հաստատուն վատ վիճակ, որը քիչ-քիչ սկսում է լավանալ։ Առավել վատացում չի լինի, քանի որ մենք գտնվում ենք տեսական և գործնական այն շեմին, որից ներքև վատացում այլևս հնարավոր չէ։ Կարծում եմ՝ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից արտահանման ծավալները կմեծանան, քանի որ կառավարության օգնությամբ այժմ ակտիվ աշխատում ենք  հնդկական և չինակական շուկա դուրս գալու համար»։

Հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար՝ Հարությունյանը առանձնացնում է երեք կետեր, որոնք պետությունը պետք է կատարի․

․ Գյուղացիների համար ստեղծի գինեգործական կոոպերատիվներ․

․ Խաղողի գնման ներքին սահման ֆիքսի․

․ Սուբսիդավորի գյուղատնտեսական «բեռի» մի մասը․

Մեկնաբանություններ (1)

Юрий Ананикян
Мне кажется, виноделы Армении сталкиваются с уникальной ситуацией, пытаясь развивать эту потенциально важнейшую отрасль экономики в стране, где почти отсутствует внутреннее потребление вина. Не удивительно, что судьба отрасли полностью зависит от подверженного колебаниям и внешним факторам экспорта. Если мне не изменяет память, некоторые иностранные специалисты справедливо отмечали, что для успеха армянского виноделия совершенно необходимо создать наконец культуру потребления вина самим населением Армении - подобно любой другой стране производящей этот благородный напиток! Трудно поверить, что покупательной способности граждан Армении не хватает, чтобы повысить потребление вина с мизерных двух литров на человека в год (!) в поддержку национального производителя.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter