HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալիշի գումարտակի փոխհրամանատարը հորդորում է ներողություն խնդրել Ժիրայր Սէֆիլյանից

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել է հետևյալ հաղորդագրութունը.

«Ժիրայր Սէֆիլյանին զրպարտելու նպատակով վարչախմբի պատվերով պատրաստված՝ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկումը վրդովմունքի ալիք է առաջացրել հասարակության և Արցախյան պատերազմի մասնակիցների շրջանում։

Մարդիկ սոցիալական ցանցերում և հեռախոսազանգերով իրենց զարյույթն են արտահայտում կատարվածի առթիվ: Շատերը նաև կոչ են անում շարունակել ականատեսների և բուն ռազմական գործողությունների մասնակիցների շուրթերով ճշմարտության լուսաբանումը և վարչախմբի ստոր ու զրպարտչական գործունեության բացահայտումը:

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը խնդրո առարկա ռազմական գործողության մասնակից Վահան Գեղամյանի հարցազրույցով հանրությանն արդեն ներկայացրել է իրականությունը (տես` տեսանյութը):

Սակայն, հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև կարևորելով մեկից ավելի աղբյուրներից ճշմարտությունը տեսանելի դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային պահանջը, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը ներկայացնում է ևս մեկ տեսանյութ, որտեղ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանը ներկայացնում է խնդրո առարկա ռազմական գործողության ձախողման հարցում, ինչպես նաև Թալիշի առաջին (1992 թ.) տեղահանության ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի դեմ պատրաստված զրպարտչական հաղորդման գլխավոր հերոս Արարատ Սարգսյանի և նրա գործընկեր Վալո Սիմոնյանի դերակատարությունը։

Ռուդիկ Խաչատրյանն իր խոսքի ավարտին նրանց հորդորում է ներողություն խնդրել Ժիրայր Սէֆիլյանից՝ ըստ էության այդ զրպարտությանը կամա թե ակամա մասնակից դառնալու համար:

Առդիր՝ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանի հարցազրույցը»:

Մեկնաբանություններ (1)

gegecik
Չոր կեղտը մարդւ զոռով չեք կարող կպցնել, Ժիրայրը հերոսա և վերջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter