HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դեսպանը «բարեխոսել է». լեհական ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երեւան հունիսի 24-ին

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունիսի 15-ին այցելել էր Հայաստանի ոստիկանության պատվերով կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր տպագրող «PWPW S.A.» լեհական ընկերություն եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ ընկերության ներկայացուցիչները հունիսի 24-ին ժամանեն Երեւան: Այս մասին տեղեկանում ենք «PWPW S.A.»-ի կայքից: Էդգար Ղազարյանը ծանոթացել է հայկական անձնագրերի տպագրության գործընթացին:

Երեւանում «PWPW S.A.»-ի ներկայացուցիչները կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր խմբաքանակի վերաբերյալ կբանակցեն Հայաստանի ոստիկանության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Անձնագրային եւ վիզաների վարչությունը քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր չի տրամադրում, քանի որ դրանց քանակը Հայաստանում սպառվել է։

Հայաստանը կենսաչափական անձնագրեր է պատվիրում լեհական «PW PW» ընկերությանը։ 2011 թվականին կողմերի միջեւ կնքվել է պայմանագիր, որով լեհական ընկերությունը պարտավորվել էր 304 հազար հատ կենսաչափական անձնագիր մատակարարել ՀՀ ոստիկանությանը։ 

Հիմա նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտություն է առաջացել։ Զբոսաշրջային սեզոնով պայմանավորված՝ ոստիկանությունը կենսաչափական անձնագրի փոխարեն տրամադրում է ՀՀ սովորական անձնագիր՝ 1000 դրամ պետտուրքի դիմաց, որը նույնպես համարվում է ճամփորդական փաստաթուղթ եւ վավեր է օտարերկրյա պետություններում։

Լուսանկարը՝ pwpw.pl-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter