HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի պատասխանը Վլադիմիր Մանգասարյանին

Ես և իմ մտերիմները մեծ հետաքրքրությամբ ենք հետևում «Հետքի» հրապարակումներին:

Իմ կողմից «Հետքին» տրամադրած նյութերի հետ կապված Վլադիսլավ Մանգասարյանի կողմից արձագանքելը անսպասելի էր, քանի որ շենքի տարածքները Է.Եսայանի հետ օտարելու և գումարները յուրացնելու իմ կողմից տրամադրված նյութի դեմ նա որևէ առարկություն, հակափաստարկ, արդարացում չունի: Դրանում ևս մեկ անգամ համոզվեցի ծանոթանալով իր հոդվածի բովանդակությանը, որն, ըստ էության, իմ կողմից ներկայացված նյութերի թեմայից դուրս կամ էլ հիմնականում հորինված պատմություն է:

Իսկ եղելությունը 180 աստիճանով հակառակ կողմից հօգուտ իրեն ներկայացնելը' Վլադի հիմնական գործելաոճն է, կարելի է ասել, որ դա նրա համար մասնագիտություն է, ապրելակերպ, քանի որ նա մշտապես անազնիվ պատմությունների մեջ է, որի վերաբերյալ կարող են փաստել նրա հետ շփում ունեցածները, որոնց բացարձակ մեծամասնությունը, համոզված եմ, որ Վլադի վարքագծի արդյունքում տուժած անձինք են, քանի որ առանց անձնական գերակա շահի նա մարդկանց հետ չի շփվում:

Վլադի յուրաքանչյուր շփումն իր ունեցած անսպառ խնդիրների մի մասին ժամանակավոր լուծում տալու նպատակ է հետապնդում և նոր(թարմ) խնդիրներ է առաջացնում: Եթե Վլադն իմ դեմ որևէ հակափաստարկ ունենար, ապա իր փաստաբաններով, իրավապահ մարմիններում և դատական համակարգում Վլադի և նրա հետ ընդհանուր շահ հետապնդող անձանց ունեցած կապերով ինձ վաղուց դատապարտած կլինեի ՙծանր հանցագործության համարե:

Վլադի կողմից ներկայացված նյութերին պատասխանելու ցանկություն չունեմ, սակայն «Հետքի» ընթերցողները բազմաքանակ են, իսկ հոդվածում այնքան հակասական և հնարածին վլադական մտքեր են շարադրված, որ ընթերցողները կարող են թյուրիմացության մեջ ընկել, ինչպես' Վլադի ճառերը երբևէ լսած անձինք:

Վլադի կողմից ներկայացված նյութից ակնհայտ է, որ 2003թ.-ից ի վեր նա գումար չի ունեցել: Այդ ժամանակահատվածում նրա ունեցած պարտքերի (միլիոնավոր դոլարներ) վերաբերյալ ես նշել եմ:

Հավանաբար նա էլ անկեղծություն կունենա խոստովանել, որ խաղասրահների, խրախճանքների, պճնամոլության հանդեպ ունեցած իր թույլությունը երբեմնի շինարարին մի այնպիսի կարգավիճակի էին հասցրել, որը նա իմ, սիրիացիների նման անձանց հետ շփվելու արդյունքում կարողանում էր ուրիշներից քողարկել, սակայն 2009թ.-ին այդ փուչիկը պայթեց և դատարանի վճռով նա սնանկ ճանաչվեց: Նման կարգավիճակ ունեցող մարդու վերաբերյալ մեր ժողովուրդը ռուսերեն հնչող բառով ավելի դիպուկ է արտահայտվում:

Հոդվածում Վլադը նշում է, որ ինձ հետ գործարքներ կնքելիս, մասնավորապես' գումար խնդրելիս ինձ երաշխավորել է, որ 4 ամիսը չլրացած կստանամ իմ ներդրած գումարները կամ դրա մի մասն, ինչպես նաև' եկամուտ:

Հարց է ծագում, թե Վլադը ինչու է շահագրգռված ոմն Էդմոնդի հետ գործարքի մեջ մտնել, ինչու հայաստանյան իր մեծահարուստ ընկերներից գումար չի խնդրում կամ' բանկերից վարկ վերցնում:

Պատասխան' Վլադն արդեն միլիոնների(ԱՄՆ դոլար) հասնող պարտքեր ուներ, նրան ոչ ոք գումար չէր տալիս: Այդ իրավիճակում Վլադի «միջազգային ասպարեզ դուրս գալն» ամենևին էլ մեզ շահույթով ապահովելու բարեգործական նպատակ չէր հետապնդում, այլ' իր ֆինանսական վիճակին անտեղյակ ՙօտարերկրացիներիս տաքացնելու և քցելու՚ նպատակ:

Առաջին անգամ ինձնից գումար խնդրելու համար Վլադն ինձ զանգահարել է գիշերվա ժամը 04:30-ին, իր կողմից նշված Արմեն Ղազարյանի հետ և ինձ աղաչում էր, որ $500,000 ուղարկեմ, քանի որ հետագայում իմ կողմից ուղարկված գումարի դիմաց ձեռք բերված տարածքը $50,000-ով ավելի թանկ գնով էր ներկայացրել մի այլ հեղինակավոր անձի որն իմանալով, որ Վլադն «իր վրա փող է աշխատել», անհապաղ գործարքի ողջ գումարն էր հետ պահանջել և «կոնկրետ օր և ժամ էր նշել»:

Բնականաբար իմ գումարի դիմաց տարածքը ձևակերպվել է իմ կողմից նշված մարդու անվամբ: Դրանից հետո Վլադն արդեն իմ գումարը չէր կարողանում հետ վերադարձնել: Իսկ հոդվածում ՙնոր մասնակից ներգրավելը՚ նշանակում էր տարածքի գնորդ գտնել և իմ գումարները վերադարձնել:

Վլադն ու ես տարածքի ձեռք բերման հարցում մասնակից չենք եղել, որ իմ փոխարեն նոր մասնակից գտներ: Մեկ տարվա ընթացքում գտնվում է գնորդ, որը 1 մլն ԱՄՆ դոլարով գնում է տարածքը:

Այդ գումարից $300,000-ը Վլադն է վերցնում: Այսինքն տարածքը գնելիս ես Վլադին օգնեցի, իսկ վաճառելիս' Վլադն օգտվեց, չնայած նրա մոտ գումար չէր մնում, որևէ մի պարտատիրոջ հարց էր լուծում:

Այն, որ Վլադը նշում է, թե, իբր, 2մլն ԱՄՆ դոլար է ծախսել 1744 քմ մակերեսով 4 հարկանի շենքի ձեռք բերման համար' սուտ է: Շենքը գնվել է իմ կողմից' $600,000 դոլարով, ոչ մի այլ ծախս չի եղել, որպես համագործակցության պայման նշվում է, որ «շենքը կոսմետիկական վերանորոգում ենք և վաճառում 2 մլն ԱՄՆ դոլարով մինչև 2005թ. մայիս-հունիս ամիսները և Էդմոնդը ստանում է $900,000»:

Այդ հաշվարկներից և տրամադրությունից հետևում է, որ շենքը վերանորոգումից հետո կարող էր 2մլն ԱՄՆ դոլար արժենալ, որից էլ, իբր, պետք է եկամուտ ստանայինք: Վեց ամսում նման գործարք իրականացնելը շատ ձեռնտու էր և հնարավոր, սակայն Վլադի հետ' անհնար, քանի որ Վլադի կողմից ներդրվելիք $400,000 դոլարը' օդ էր, նրան այդ գումարը ոչ ոք չէր տա: Ես դրա մասին չգիտեի: Սակայն Վլադը 2004թ. դեկտեմբերին գիտեր, որ անգամ շենքը չի հանձնվելու ինձ: Այսինքն Վլադի հերթական բլեֆն էր, որի նպատակն էր' ինձ կապել շենքի հետ և սպասել հետագա զարգացումներին:

Վլադը հոդվածում նշում է' «Փաստորեն, 2004թ.դեկտեմբերի դրությամբ ունենք...»:

Այդ կապակցությամբ նշեմ, որ Վլադն այդ ժամանակ ոչինչ չի ունեցել, բացի'պարտքերից, սուտ խոստումներից և երկու օտարեկրացի խաբված գործարարներից: Իսկ տարածքներն ունեցել են դրանց դիմաց վճարած օրինական սեփականատերեր:

Վլադը մեկ ձեռքբերում ուներ, որը հետագայում զարգացրեց, այն է' երկու օտարերկրացիներս արդեն Վլադի թալակի մեջ էինք, իսկ շենքի շինարարությունն իրականացնելու իր երազանքը (որպես պարտատերերի հանդեպ երաշխիք, շինարարությունից և նոր գնորդներից գումարներ ստանալ հնարավորություն) կարծես իրականություն էր դառնում: Այսինքն խարդախությունների հիմք դրված էր:

Մի քանի ամիս անց ես և սիրիացի գործընկերը գիտակցում ենք, որ Վլադը մեզ խափում է' նախագիծը չի հաստատվում, չկա շինթույլտվություն (շինթույլտվությունը մեկ տարի հետո է եղել'18.05.2006թ.-ին) և պահանջել ենք մեր վնասները:

Վլադը հոդվածում նշում է, որ ափսոսում է, որ «օբյեկտներն իր անվամբ չի գրանցել», սակայն չի հայտնում, թե ինչ հիմքով և իրավունքով: Ենթադրվում է, որ քցելու այդ խարդախ միտքն էլ է նրա մոտ ի սկզբանե եղել:

Հոդվածին պատասխանելու պատճառներից մեկն է հանդիսացել այն հանգամանքը, որ նպատակ ուներ արձանագրել Վլադի համար հերոսական համարվող, սակայն իրավապահ մարմինների համար ինքնախոստովանություն համարվող հետևյալ տողերը' «հողին հավասարեցրի շենքերը, և տարածքը բերեցի այնպիսի վիճակի, որպեսզի նրանք չկարողանան վաճառել»:

Այսինքն դիտավորյալ վնասել է սեփականատերերիս և ծուղակը գցել մեզ, իսկ այժմ էլ «գլուխ է գովում»: Ընթերցողին եմ թողնում, թե որ տեսակի մարդիկ կարող է նման վարքագիծ ունենալ:

Վլադի կողմից կատարված այդ ապօրինության դեմ «սիրիացին» իր բողոքն է ներկայացնում «հեղինակություն ունեցող անձին», որն էլ զանգահարում է ինձ և ասում , որ մեկ միլիոն դոլար բերեմ, սիրիահայի հարցերը լուծեմ և հենց այդ ժամանակ էլ երաշխավորում է, որ ես Հայաստանում չեմ քցվի, այդ թվում' Վլադի կողմից:

Եթե շինարարություն չի իրականացվելու, ապա իմ կողմից մեկ միլիոն դոլար բերելն անմտություն կլիներ: Որպես այդ գումարի վերադարձման իրատեսական երաշխիք, Վլադն առաջարկում է իր հաշվին իրականացնել շինարարությունը, ապահովել իմ գումարների վերադարձն ու եկամուտ:

Վլադը ներկայացնում է նախահաշիվ (մոտ երկու միլիոն ԱՄՆ դոլար) և ժամանակացույց (մեկ տարի): Պայմանագրեր է կնքվում իմ ներկայացուցչի և Վլադի ու նրա շինարարական կազմակերպության միջև:

Ստեղծված իրավիճակում ես ստիպված էի քայլ կատարել, քանի որ իմ չորս հարկանի շենքը քանդված էր, գումարներս այդ պահին Վլադից ստանալն անհնարին էր: Այսինքն ես երկրորդ ծուղակն էի ընկնում: Վճարում եմ մեկ միլիոնը, բայց Վլադի հետ հստակ (գրավոր) պայմանավորվում եմ, որ այդ գումարներն իմ չեն, որոշակի հավելավճարով և ժամանակին պետք է վերադարձվեն: Վլադը «երաշխավորում է»...

Վլադը սիրիահայից ևս $300.000 էր յուրացնել, որի հետ կապված 2005թ դեկտեմբերի 17-ին նոտարական կարգով փոխառության պայմանագիր է կնքվում սիրիահայի և Վլադի միջև, սակայն հետագայում Վլադն այդ գումարը չի տալիս (քցում է):

Իմ ներկայացուցչի հետ 2005թ սեպտեմբերին կնքված պայմանագրերով էլ Վլադն այլ նպատակ էր հետապնդում' այդ օրերին «Ակունք» բանկը Վլադի դեմ մոտ հինգ միլիոն ԱՄՆ դոլարի պահանջով հայց էր ներկայացրել, այդ պահին գործը քննվում էր և Վլադին օդուջրի պես անհրաժեշտ էր ինձ հետ շենքի շինարարության և դրա դիմաց տարածքներով վճարելու պայմանով պայմանագիր ունենալը, որում նշված «իրավունքները» «Ակունք» բանկում գրավ դնելու միջոցով հաշտություն կնքելու վերաբերյալ արդեն պայմանավորվածություն ուներ: Տարիներ անց հասկացա, թե ինչու էր կապալի պայմանագիրը ֆիզիկական անձի հետ կնքվում:

Ե'վ պայմանագիրն էր կեղծ, քանի որ այն կնքված էր երկու տարածքների վրա շենքի շինարարության մասին, այնինչ' այդ տարածքներից միայն մեկն էր պատկանում ինձ, և' դատարանի հաշտությունն էր ձևական, քանի որ այդ գումարները Վլադը բանկին չվճարեց: Այսինքն երկու մեծ կեղծիք է կնքվել: Հետագայում էլ բանկը լուծարվեց, իսկ Վլադը սնանկ ճանաչվեց:

2005թ. սեպտեմբերի պայմանագրերով Վլադը քցեց և' բանկին, և' սիրիահային (պայմանագիրը 2005թ դեկտեմբերի 17-ին նրա հետ կնքված փոխառության պայմանագիր երաշխիք էր) և' ինձ:

Հոդվածում մեկ այլ խարդախություն մասին է ներկայացված, սակայն այլ կերպ է ներկայացված: Վլադը նշում է'«Ես իմ ընկերների միջոցով փոխառություն վերցրեցի 1մլն դոլար, որից $550,000 դոլարը տվեցի Էդմոնդին»:

Որևէ մեկը հիմար չէր, որ Վլադի հետ գումար վերցներ(թող նշեր ընկերոջ անունը) կամ նրան գումար տար: Իրակնում' գոնե վերցրածս 1մլն. դոլարը վերադարձնելու նպատակով, ես շենքի գրավի դիմաց 1մլն. դոլար գումար ստանալու պայմանավորվածություն եմ ունեցել «Ավիոտրանս» կազմակերպության հետ, որի ղեկավարությունը հայտնեց, որ գումարը կարող է տալ դրամով և ոչ թե ֆիզիկական անձի, այլ' կազմակերպության:

Վլադն ասեց, որ իր շինարարական կազմակերպության միջոցով կարող է ձևակերպել և գումարը դոլարով ուղարկել: Սակայն դա Վլադի հերթական խարդախությունն էր' տրմադրված գումարի $450,000-ին համարժեք դրամը Վլադը գրպանել է, իսկ ողջ գումարն ու տոկոսների մի մասը տարվա ընթացքում վերադարձրել եմ ես (փաստաթղթերն առկա են): Այսինքն Վլադիի ևս մեկ խարդախություն:

Վերը նշված գումարը մարելուց հետո ես վերջնականապես որոշեցի Վլադին հեռու պահել ինձնից և նորակառույց շենքից: 12.06.2007թ.-ին կնքվեց <Փոխադարձ Ակտ> և վերջնահաշվարկ իրականացվեց Վլադի և նրա «ՎԵՌՄ» շինարարական ընկերության հետ (այդ կազմակերպությունն էլ Վլադի պես սնանկ է) և փաստացի դադարեցրի նրանց հետ ունեցած իմ հարաբերությունները: Նրան շենքից դուրս հանեցի:

Այդ իրավիճակում նրա այն արտահայտությունը, թե' «Առաջարկվում է շենքը որպես արժեք ներդնել ձեռնարկության մեջ և մեզ տալ մեր ներդրումներին համապատասխան բաժնեմասերը», պարզաբանման կարիք ունի: Մասնավորապես' 12.06.2007թ.-ի դրությամբ ես Վլադի և «ՎԵՌՄ» կազմակերպության հետ վերջնահաշվարկ եմ կատարել:

Անհասկանալի է, թե «մեզ մեր ներդրումներին համապատասխան բաժնեմասերը տալ» ասելով Վլադն ում նկատի ունի և ինչ ներդրումների մասին է խոսքը:

Այն, որ Վլադը ներդրում չի իրականացրել և նրա հետ վերջնահաշվարկ է կատարվել, անվիճելի է: Սակայն այդ փաստը խուճապի մեջ էր գցել Վլադի խոշոր (մեկ միլիոն ԱՄՆ դոլար) պարտատերերից մեկին' Ղևոնդ Ղալումյանին, որն իմ շենքի հետ ոչ մի կապ չուներ:

Ղևոնդը զգալով, որ Վլադը անդունդի եզրին է և իր գումարները չի կարող հետ ստանալ, ես էլ որևէ մեկը չունեմ, որ շենքի շինարարությունը ավարտին հասցնի, պետական մարմինների հետ խնդիրներն օրինական դաշտում լուծում տա, առաջարկում է իր օգնությունը, որի դիմաց ես իմ շենքը պետք է ներդնեմ իմ ընկերությունում իրեն ու Վլադին բաժնեմաս տամ:

Ղևոնդը ընկերության ընդհանուր ղեկավարումն պետք է իրականացնի, Վլադը' շինարարությունը: Ես իմ պայմաններն եմ նշում և կնքվում է եռակողմ պայմանագիր, որով միայն ես եմ իմ պարտավորությունները կատարում, իսկ Վլադն ու Ղևոնդը ինձ խափում են հենց ներդրմանը ձևակերպում տալու պահից սկսած մինչ Վլադի սիրելի ապարանցի Էդոյի հետ շենքի տարածքների ապօրինի օտարումներ իրականացնելն ու գումարները յուրացնելը:

Մոտ $8 մլն. դոլար շուկայական գին ունեցող շենքը 2007թ. նոյեմբերին խաբեությամբ գնահատվել է $1,200,000: Այդ գործարքը շենքը «քցելու» նրանց գործարքն էր:

Իսկ իրեն գորիսեցի, մեծն շինարար ու վեհ գաղափարների տեր համարող Վլադի և դեռևս 2007թ.-ի դեկտեմբերից իր ընկերոջն ու քավորին' Էդմոնդ Խուդյանիս «դավաճանած» Է.Եսայանի (ապարանցի Էդոյի) համատեղ բեղմնավոր գործունեության վերաբերյալ նախաքննության մարմինները քրեական գործի հատորներում կարձանագրեն և հուսով եմ, որ դատավճռի տեսքով կմատուցվի հանրությանը...

Էդմոնդ Խուդյան

Մեկնաբանություններ (3)

Վահե
Vick և Lino մարդկանց տակ երևում են նույն մարդու ականջները: Պարզ է, որ մեկ մարդ է սա գրել և համոզված եմ, որ հենց Էդմոնը իր մասին: Շատ լավ Պիարշիկ է:
lino
khosker shat kan gnahateku edmond khudyanin.Na miacial nahangnerun vayelum e bolori sern u harganqe.Achke e enknum ir aznvutyamb,hamestutyambev hayrenasirutyamb.Djvar hamacaynvem vor na khabelu npatakov e hayastanum.
vick
hayastane spurqahayery shorhiv e goyatevum isk menq spurqahayers um enq satar kangnum jokhovrdin voch, vladnere,khevondnere,edoneri nmannerin.Astvac chani spurqe eres teqi ev vstah em kga ayd ore.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter