HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներքնակի տակ չմնացած փողերի մասին. մաս 2

Մաս 1

Հայաստանի առևտրային բանկերն ավանդների մեծ մասը ներգրավում են տնային տնտեսություններից։ ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլի վերջի դրությամբ բանկերում ռեզիդենտներից ընդունված ավանդների ավելի քան 66%-ը տնային տնտեսություններից է։ Հաջորդում են պետական և մասնավոր ձեռնարկությունները։

Համեմատությունը ցույց է տալիս, որ մեկ տարում, ըստ տնտեսության ճյուղերի, դրամային ավանդները նշված չորս ուղղությամբ էլ աճել են։

Արտարժութային ավանդների դեպքում ևս աճ կա։ Դրանց «նրբությունների» մասին նախորդ հոդվածում գրել ենք։

Ամենամեծ ավանդային պորտֆելին տիրապետում է «Ամերիաբանկ»-ը

Իսկ հիմա տեսնենք, թե որ բանկում որքան ավանդներ ու հաշիվներ ունեն հաճախորդները։ Այդ տվյալները մեկտեղելու համար ուսումնասիրել ենք ՀՀ առևտրային բանկերի այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունները։ Քանի որ այդ հաշվետվությունները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, ուստի բանկերի ավանդների ու հաշիվների մասին մեր ունեցած ցուցանիշներն արտացոլում են վիճակն այս տարվա մարտի վերջի դրությամբ։ Այսպիսով, ըստ այդ տվյալների, ամենամեծ ավանդային պորտֆելն ունի «Ամերիաբանկ»-ը։ Հնգյակում են նաև «Արդշինբանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը, «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ն ու «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը։ Իսկ ամենափոքր ավանդային պորտֆելը «Մելլաթ Բանկ»-ինն է։

Բանկերի այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվություններում ներկայացված են նաև ավանդների ծավալները 2015-ի տարեվերջի դրությամբ։ Դրանցից պարզ է դառնում, որ տարեսկզբի համեմատ ավանդային պորտֆելի զգալի աճ է գրանցել «Արդշինբանկ»-ը, իսկ առաջատար «Ամերիաբանկ»-ի պորտֆելը նվազել է։

Հիշեցնենք, որ  «ՊրոԿրեդիտ բանկ»-ը  միացել է «Ինեկոբանկ»-ին և «ՊրոԿրեդիտ բանկ»-ի ցուցանիշներն այս տարվա առաջին եռամսյակում արդեն ներառված են «Ինեկոբանկ»-ի ցուցանիշների մեջ։

Այս տարվա մայիսին հաստատվել է նաև «ԲՏԱ բանկ»-ի և «Հայէկոնոմբանկ»-ի միացումը։ Եվ, ամենայն հավանականությամբ, երկրորդ կամ երրորդ կիսամյակից հաշվետվություններում «ԲՏԱ բանկ»-ի ցուցանիշները կարտացոլվեն արդեն «Հայէկոնոմբանկ»-ի ցուցանիշներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter