HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության որակի ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովան համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՈԱԱԿ-ը։

Համաձայնագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել եվրոպական կրթական տարածքում`նպաստելով բարձրագույն կրթության որակի ապահովմանը:

Ըստ փաստաթղթի`կողմերի համատեղ  քայլերն ուղղված են լինելու եվրոպական կրթական տարածքում կրթության որակի շարունակական բարելավմանը, երկրի սահմաններում և սահմաններից դուրս շարժունության խթանմանը և փոխճանաչմանը, բարձրագույն կրթության որակի ապահովման միջազգային փորձի վերլուծությանը, կրթության որակի ապահովման համար եվրոպական, ազգային ու ինստիտուցիոնալ մակարդակով ընդհանուր համակարգի ստեղծմանը:

ՈԱԱԿ-ը և ՌԴ հավատարմագրման ազգային գործակալությունը համագործակցության շրջանակներում կկազմակերպեն համատեղ համաժողովներ, դասընթացներ և այլ միջոցառումներ, կստեղծեն աշխատանքային խմբեր համագործակցության տարբեր ուղղություններում կոնկրետ նպատակներին հասնելու համար, արտաքին գնահատումների համար միմյանց փորձագետներով կապահովեն, ինչպես նաև կփոխանակվեն լավագույն փորձով:

Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 21-22-ին Մոսկվայում կայացած «Որակի ապահովման գործակալությունների միջազգային համագործակցությունը որպես կրթության որակի բարելավման միջոց» թեմայով խորհրդաժողովի շրջանակներում:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են մասնագիտական կրթության որակի ապահովման նոր մոտեցումները, ներկայացվել են կրթության որակի ապահովման լավագույն լուծումները Եվրոպայում, ինչպես նաև կրթության որակի ապահովումն ուսանողի տեսանկյունից,  անդրադարձ է կատարվել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի գործունեությանը, Բոլոնյան գործընթացին և եվրոպական բարձրագույն կրթական տարածքին:

Խորհրդաժողովի մասնակիցները նաև կլոր-սեղան քննարկում են ունեցել` նվիրված կրթության որակի ներքին և արտաքին ապահովմանը, որի ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter