HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը վերարտադրողական առողջության ոլորտում բարեփոխումների խոստումներ է տալիս

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ գործադիրը հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրին, որի նպատակն է նախատեսվող միջոցառումների իրականացմամբ ՀՀ ամբողջ տարածքում բարելավել բնակչությանը ցուցաբերվող վերարտադրողական առողջության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման արդյունավետ կազմակերպումը, որակի և արդյունավետության շարունակական կատարելագործումը, ինչպես նաև նպաստել առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանը: Որոշմամբ առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողությունները, մասնավորապես, բարելավել տեղեկատվական բազան` առաջնահերթ խնդիրները որոշելու համար, խթանել առողջապահական համակարգի բարեփոխումները, բարելավել ծառայությունների որակն ու հասանելիությունը, նվազեցնել մայրական և պերինատալ հիվանդացությունն ու մահացությունը, ներդնել վերարտադրողական առողջության ոլորտում ապացույցների վրա հիմնված ժամանակակից մոտեցումներ, տեխնոլոգիաներ, նպաստել նորածինների սեռերի անհամամասնության նվազեցմանը, կանխարգելել և նվազեցնել անպտղության մակարդակը, վերարտադրողական օրգանների քաղցկեղը, ամրապնդել վերարտադրողական առողջության պահպանման մշտադիտարկման, գնահատման և հաշվետվության համակարգերը, իրականացնել վերարտադրողական ծառայություններ տրամադրող բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացում և հմտությունների կատարելագործում:

Որոշման ընդունման նպատակն է նաև վերարտադրողական առողջապահական համակարգի կառավարման նոր մոտեցումների ներդրմամբ համակարգում առավել նպատակային դարձնել առկա մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը և դրա կառավարման արդյունավետությունը, բարելավել ՀՀ բնակչության սեռական և վերարտադրողական առողջությունը` հնարավորություն տալով նրանց ամբողջ կյանքի ընթացքում հետամուտ լինել վերարտադրողական և սեռական առողջության ոլորտում իրենց ունեցած իրավունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter