HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդան համայնքին կհատկացվի 150 մլն դրամ

Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և վերելակների վերանորոգման նպատակով:

Ինչպես հայտնում է կառավարությունը, Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված դիտարկումների և վերլուծությունների արդյունքում արձանագրվել է, որ Հրազդան քաղաքում խիստ անհրաժեշտություն է առաջացել համայնքային մի շարք ենթակառուցվածքներում իրականացնել անհետաձգելի աշխատանքներ: Հատկապես կարևորվում է բազմաբնակարան մի շարք շենքերի բակերի ասֆալտապատումը (շուրջ 120.0 մլն ՀՀ դրամի չափով), ինչպես նաև որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգումը (շուրջ 30.0 մլն ՀՀ դրամի չափով): 

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հարցը քննարկվել է նախագահի հետ, և նշել, որ կառավարության աշխատակազմի բյուջեից 150 մլն դրամ կրճատում են և հատկացնում Հրազդան քաղաքում վերոնշյալ աշխատանքները կատարելու համար: 

Գործադիրը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի նաև Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային խնդիրների լուծման գործընթացի բարելավման նպատակով գույքի ձեռքբերման համար:

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Բարի աշխատանքներ, բարի վայելում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter