HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվազեցվել են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Որոշվել է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 2.58 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն):

Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 34.7 դրամ/կՎտժ (գործող 37.28 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 30.7 դրամ/կՎտժ (գործող 33.28 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 37.2 դրամ/կՎտժ (գործող 39.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ (գործող 35.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 43.2 դրամ/կՎտժ (գործող 45.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ (գործող 35.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ա. ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտժ (գործող 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ. գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտժ (գործող 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի օգոստոսի 1-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter