HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է «Վիրոլեքս» դեղի շրջանառությունը

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն՝ Սլովենիայի «ԿՌԿԱ դ.դ., Նովո մեստո» դեղագործական ընկերության արտադրության «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի' «նկարագրություն», «մեխանիկական մասնիկներ», «ջրի քանակ» կետերով:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նաարարության լրատվական ծառայությունը, հիմք ընդունելով վերը նշվածը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 24-ի թիվ 1953-Ա հրամանով դադարեցվել է «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով' դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:

Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի այլ սերիաներ առկա են հանրապետության դեղատներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter