HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան կայցելի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

Հունիսի 27-28-ը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը:

Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է հանդիպում նաև Ազգային ժողովի ղեկավարի Գալուստ Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Հունիսի 27-ին կկայանան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Հունիսի 27-ին Բուլղարիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ: Նախատեսված է շրջայց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Լուսանկարը` www.reuters.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter