HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակ քաղաքում ակնաբուժական նոր կենտրոն կբացվի

Երեկ՝ հունիսի 24-ին Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորությամբ մեկնարկել է ՀԱՆ(Հայկական ակնաբուժության նախագիծ) բժշկական 52-րդ առաքելությունը:Այս մասին տեղեկացնում է նախագծի մամուլի ծառայությունը:
Առաքելության շրջանակներում նախատեսված միջոցառումների շարքում է հունիսի 27-ին Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը: Կենտրոնը բացվելու է Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում:
Հայկական ակնաբուժության նախագծի միջոցառումները, համաձայն հաղորդագրության, կազմակերպվում են առողջապահության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի, Նեոնատալ բժշկության հայկական  ասոցիացիայի և Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի հետ գործակցությամբ:  ​
Լուսանկարը` նախագծի պաշտոնական կայքից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter