HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հռոմի Պապից անձամբ օրհնվելու ակնկալիքով

Այս պահին գրեթե ավարտին է մոտենում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցվող Սուրբ և Անմահ պատարագը:

Հավատացյալներին գինու մեջ թաթախված նշխար է բաժանվում: Պատարագի ավարտից հետո նախատեսվում է Հռոմի Պապի այցը Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի և Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Մայր տաճար, ինչպես նաև Անարատ Հղիության Հայ Քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, որտեղ Պապը կհանգստա, կճաշի, այնուհետեւ կմեկնի Երևան: Հավատացյալները սպասում են, որ պատարագի ավարտից հետո Հռոմի Պապն անձամբ կշրջի հրապարակում և իր օրհնությունը կտա:

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter