HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերփոքր բիզնեսն ու ՓՄՁ-ների գործունեության վիճակագրությունը՝ 2013-2015 թվականներին

Դիանա Ղազարյան

«ՎԶԵԲ» գործարարության աջակցման գրասենյակը օրեր առաջ ներկայացրեց  ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ) հարկային դաշտի վերլուծությունը։ Վերլուծության հիմնական շեշտը դրված է ՓՄՁ-ների մաս կազմող գերփոքր տնտեսվարողների հարկային դաշտի ու ՀՀ հարկային եկամուտներում վերջիններիս կշռի վրա՝ 2013-2015 թվականներին։ Համաձայն վերլուծության՝

  • 2015 թ-ի տարեվերջին պետական ռեգիստրում գրանցված հարկ վճարող տնտեսվարողների թիվը հասնում էր մոտ 160,000-ի, իսկ ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2015 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ` հաշվառված էր 91,164 ակտիվ հարկ վճարող։

2014 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ` արձանագրվել է 1,409-ով անկում՝ նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի նկատմամբ։

  • 2015-ին ակտիվ հարկանտուների թիվը ավելացել է 13,886-ով։
  •  01․01․2015-ից մինչև 01․07․2015թ ընկած ժամանակաշրջանում ՀՀ-ում գործող 91,264 հարկատուներից 63,677-ը հանդիսացել են ՓՄՁ-ներ։
  •  58,455 գերփոքր տնտեսվարողները 2015 թ. 1-ին կիսամյակի արդյունքում կազմել են ակտիվ հարկատուների շուրջ 64 %-ը։

 

  • 2013-ին գերփոքր ձեռնարկությունները գեներացրել են 412,679 մլն ՀՀ դրամ շրջանառություն, որը կազմել է ՀՆԱ-ի 9․05 %-ը, իսկ 2014 թ-ի արդյունքներով գերփոքր ձեռնարկությունները գեներացրել են 417, 251 մլն ՀՀ դրամ շրջանառություն, որը կազմել է ՀՆԱ-ի 8․64 %-ը և 2015 թ-ին արդյուքններով գերփոքր ձեռնարկությունները գեներեցարել են 439,551 մլն ՀՀ դրամ շրջանառություն, որը կազմել է ՀՆԱ-ի 8․7 %-ը։

Փոքր և միջին ձեռնարկությունների 2015 թ-ի առաջին կիսամյակի արդյուքներն՝ ըստ աշխատատեղերի քանակի՝

  •  58 455 գերփոքր ձեռնարկություններ (մինչ 10 աշխատող) ապահովում են 119․209 աշխատատեղ, որը կազմում է ընդհանուր մասնավոր հատվածում աշխատատեղերի 33․0 %-ը
  •  Թվով 4․262 փոքր ձեռնարկություններն (մինչ 50 աշխատող) ապահովում են 91․379 աշխատատեղեր, որը կամզմում է ընդհանուր մասնավոր հատվածում աշխատատեղերի 25.3 %-ը
  • Թվով 960 միջին ձեռնարկություններ (մինչ 250 աշխատող) ապահովում են 101․134 աշխատատեղ, որը կազմում է ընդհանուր մասնավոր հատվածում աշխատողների 28․0 %-ը։ 

 

  •  ՀՀ-ում գործունեություն ծավալող գերփոքր ձեռնորկությունները, հանդիսանալով ակտիվ հարկատուների մեծամասնությունը, գտնվում են թույլ զարգացվածության աստիճանում, հեռու լինելով մինչև 10 աշխատող ունենալու կամ տարեկան մինչև 100 մլ․ դրամ հասույթ գեներացնելու ՓՄՁ սահմանման ցուցանիշներից։

  • Ըստ գործունեության ոլորտի` գերփոքր ձեռնարկություններում գերակշռում են առևտրի ոլորտի ձեռնարկությունները, այնուհետ ծառայության ոլորտը, իսկ ամենացարծր մասնաբաժինը ընկնում է արտարությանը։

  • Սուբյեկտների գերակշիռ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում և հարակից մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում, Արարատում։ Երևանում գործող ՓՄՁ սուբյեկտների թիվը կազմում է 33,895, որը կազմում է ՓՄՁ-ների 53,25 %-ը։

  • ՓՄՁ-ների գերկենտրոնացումը մայրաքաղաքում լուրջ խնդիր է տարածքային զարգացման տեսանկյունից։ Առավել լուրջ խնդիր է, երբ արձանագրում ենք մարզեր, որտեղ  ՓՄՁ-ների ընդամենը 1-2 %-ն են գործունեություն ծավալում։

Պարզաբանում է մասնագետը

«Վզեբ» գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը ՓՄՁ-ների հիմնական խնդիր է համարում հարկային և մաքսային վարչարարությունը՝ թե հստակության, թե՛ օրենսդրության չպահպանման և թե՛ տարանջատված մոտեցում կիրառելու առումով․ «ՓՄՁ-ները  ֆինանսների ներգրավման լուրջ խնդիր ունեն։ Բանկային համակարգում ցանկացած տեսակի ֆինանասավորման համար պետք է գրավ, այսինքն՝ միայն բիզնես գաղափարը բավարար չէ, որպեսզի մարդ կարողանա ինչ որ ձևով ֆինանասավորվել։ Բոլոր այն կառույցներն էլ, որոնք փորձում են որոշակի ձևով ֆինանասավորել փոքր և սկսնակ բիզնեսին, վախենում են, քանի որ գումարի հետ վերադարձման հետ կարող է խնդիրներ ունենան»։

Խոստովանում է՝ ՓՄՁ-ները այսօր մեծ դժվարությամբ են կարողանում մրցակցել մեծ բիզնեսների կողքին և շատ հաճախ ճնշվում նրանց կողմից։ Բացի այդ, Պողոսյանը մաքսային համակարգում տարանջատված մոտեցում է նկատում, որի արդյունքում շուկայում հայտնվում են նույն ապրանքը, սակայն երկու տեսակ պայմաններով՝ մեկը փոքր բիզնեսի, մյուսը մեծ բիզնեսի կողմից ներմուծված, սակայն խոշոր բիզնեսի ներկայացրած գնով, փոքր  բիզնեսը չի կարողանում մրցակցել։ Փոքր բիզնեսին ճնշող հաջորդ հանգամանք է համարում խոշորների տեղակայումը բնակելի այն հատվածներում, որտեղ արդեն փոքր բիզնեսը գործունեություն է ծավալում․ նման պարագայում նրանք վերացնում են այդ փոքր խանութներին։

Վերը նշված վերլուծության արդյունքում ՓՄՁ-ների 52%-ը գործում է Երևանում։ Պողոսյանի համոզմամբ մարզերում բիզնես ակտիվությունը շատ քիչ է և այնտեղ գործունեություն ծավալելը առավել բարդ է՝ հաշվի առնելով բավարար քանակի գործող աջակից կառույցների բացակայությունը, իրազեկվածությունը շատ ցածր մակարդակը, հարկային մարմինների կողմից վարչարարությունն առավել բարդ կիրառությունը, և որ, ի տարբերություն Երևանի, տեսուչների, համապատասխան մարմինների կողմից այդքան էլ բարիացակամ վերաբերմունք չի ցուցաբերվում բիզեսի նկատմամբ։

Մասնագետը մտավախություն ունի, եթե հարկային նոր օրենսգրքի նախագիծը ընդունվի ներկայիս դրույթներով, ապա այն բացասականորեն կազդի ՓՄՁ-ների վրա։ Հատկապես,  գերփոքր բիզնեսը այս խմբագրությամբ ներկայացված օրենսգրքի ընդունումից ամեն օր կբախվի նոր խնդիրների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter